Դեպի վեր

ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը մասնակցել է ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստին

armtimes.com09/16/2020, 4:18
  • Email
  • Facebook
  • Twitter

ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը մասնակցել է ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստին

Կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։ Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակիցներ։ Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Հանդիպմանը ԱԱՏՄ կողմից մասնակցել է ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը։

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհուրդը հիմնվել է 2015թ. մայիսի 7-ին ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագրով` հայ-ամերիկյան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, խոչընդոտների բացահայտման, կողմերի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 491
EUR 567 580
RUR 6.14 6.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր