ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից իրեն վստահված գումարը հափշտակելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում 46-ամյա տղամարդը տաքսի ծառայության ավտոմեքենայի 24-ամյա վարորդին է փոխանցել 5.000 ԱՄՆ դոլար և 68.000 ՀՀ դրամ գումար՝ 5.000 ԱՄՆ դոլարը Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող համալիրներից մեկում գտնվող իր ընկերոջը փոխանցելու, իսկ 68.000 ՀՀ դրամը՝ իր անունից «Ֆեդեքս» համակարգով վճարում կատարելու նպատակով:
Սակայն 24-ամյա երիտասարդն իրեն վստահված և փաստացի իր տիրապետության տակ գտնվող՝ 46-ամյա տղամարդուն պատկանող խոշոր չափի գումարները հափշտակելու դիտավորությամբ, դրանք չի փոխանցել վերջինիս կողմից նշված անձին, ինչպես նաև որևէ վճարում չկատարելով, հափշտակել է դրանք՝ տղամարդուն պատճառելով խոշոր չափերի հասնող՝ 2.105.650 ՀՀ դրամի գույքային վնաս...
Կարդալ ամբողջովին