Այսօր՝ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ, ընդունվեց որոշում, որով նախատեսվում է Շառլ Ազնավուրի արձանի տեղադիրքը փոխել՝ նախկին Ֆրանսիայի հրապարակի փոխարեն այն տեղադրել Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի պաշտոնակատար Գոշ Սարգսյանը նշեց, որ Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի 736 Ա որոշմամբ տրվել էր համաձայնություն Ֆրանսիայի հրապարակում ՀՀ ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100 ամյակին ընդառաջ Երևան քաղաքում տեղադրել մեծագույն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը:
«Երևանի քաղաքապետարանը արձանի ընտրության համար հայտարարել էր բաց մրցույթ, ստեղծվել էր նաև նախագծի ընտրության մրցութային հան...
Կարդալ ամբողջովին