Դեպի վեր

ԱՀ խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին

shamshyan.com06/23/2022, 2:42
  • Email
  • Facebook
  • Twitter

ԱՀ խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին

Հունիսի 21-ին ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում «Հայաստան » և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն էին։
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանյան գործընկերներին, շեշտել է, որ Արցախի խորհրդարանի դռները բաց են բոլոր ուժերի առջև։



Խոսելով Արցախի խորհրդարանական գործունեությունից՝ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Ազգային ժողովում ընդգրկված թե իշխանամետ, թե ընդդիմադիր պատգամավորները միասնական ու միակարծիք են Արցախին առնչվող ցանկացած հարցի շուրջ։

ԱԺ նախագահը Արցախի փրկությունը Արցախ-Հայաստան- Սփյուռք եռամիասնության մեջ է տեսնում, իսկ քաղաքական լուծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո միայն։
Արթուր Թովմասյանը կարևորել է արցախցու անվտանգության երաշխավորի ՝ռուս խաղաղապահի դերակատարությունը և անդրադարձել բռնի տեղահանվածների բնակարանային ու այլ սոցիալական խնդիրներին։

Իշխան Սաղաթելյանը և պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել, որ Արցախում են ոչ թե հայաստանյան ներքաղաքական հարցերը քննարկելու, այլ Արցախի համար, որոնք, չնայած, փոխկապակցված են։

ՀՀ ընդդիմադիր ուժերը քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը անհնար է, հայաթափումը ՝անխուսափելի։ «Մենք պնդում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ ինքնորոշման իրավունքը ելակետ է, որից նահանջ, կամ նշաձողի իջեցում չկա»,- այս հենասյունով են առաջնորդվում ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր թևը ներկայացնող պատգամա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 406 422
EUR 428 451
RUR 6.87 7.87
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր