Դեպի վեր

«Իմ կյանքի ամենամռայլ շրջանն է». Շակիրան առաջին անգամ խոսել է Պիկեից բաժանվելու մասին

bravo.am09/23/2022, 2:00
  • Email
  • Facebook
  • Twitter

«Իմ կյանքի ամենամռայլ շրջանն է». Շակիրան առաջին անգամ խոսել է Պիկեից բաժանվելու մասին

Շակիրան առաջին անգամ հարցազրույց է տվել Ժերար Պիկեից բաժանվելուց հետո: 45-ամյա երգչուհին հայտնվել է Elle ամսագրի շապիկին ու պատմել, թե ինչերի միջով է անցնում: Նա եւ «Բարսելոնայի» 35-ամյա պաշտպանը միասին ապրել են 11 տարուց ավելի եւ 2 որդի ունեն. Միլանը 9 տարեկան է, իսկ Սաշան՝ 7:

«Առաջին անգամ եմ այս իրավիճակի մասին խոսում: Լռում էի ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Դեռ դժվար է բարձրաձայնել. շարունակում եմ այդ ամենը հաղթահարել: Մեր բաժանումը սովորականի նման չէ, բարդ էր ոչ միայն ինձ համար, այլ նաեւ՝ երեխաների: Շատ դժվար:

7


Փորձում էի նրանց հեռու պահել այդ ամենից եւ պաշտպանել, քանի որ ամենակարեւորն են ինձ համար: Բայց դպրոցում միեւնույն է՝ ընկերներից տարբեր բաներ են լսում կամ էլ համացանցում տհաճ լուրերի հանդիպում, ու այդ ամենն ազդում է նրանց վրա, հասկանո՞ւմ եք: Երբեմն մտածում եմ, որ վատ երազ է, ու որեւէ պահի կարթնանամ, բայց այս ամենն իրականություն է: Հավանական է, որ իմ կյանքի ամենամութ շրջանն է:

Անկախ նրանից, թե մեր միջեւ ինչ է տեղի ունեցել, Ժերարն իմ երեխաների հայրն է: Մենք պարտավորություններ ունենք այդ երկու հիանալի երեխաների առաջ, հավատում եմ, որ կհասկանանք, թե ինչն է լավ նրանց ապագայի համար»:

Երգչուհին խոստովանել է, որ երեխաները դժվարությամբ են համակերպվել ծնողների բաժանմանը, իսկ ինքը վիրավորված է, որ դա տեղի է ունեցել իր համար ծանր շրջանում:

«Մեծ հիասթափություն եմ ապրում, երբ տեսնում եմ, որ ինձ համար այդքան հատուկ ու սուրբ թվացող ամեն ինչն որքան է ուռճացվել են ու գռեհիկ դարձել մեդիայում: Ու դա այն ընթացքում, երբ հայրս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր, ես էլ տարբեր խնդիրների դեմ էի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 403 413
EUR 386 406
RUR 6.77 7.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր