Դեպի վեր

Քայքայիչ փոխազդեցության վտանգը. աղմկոտ կետեր և նոր իրավիճակ

1in.am08/6/2020, 5:06

Քայքայիչ փոխազդեցության վտանգը. աղմկոտ կետեր և նոր իրավիճակ

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ու հանրությունը գտնվում են փոխադարձ ադապտացիայի անցումային փուլում, որն ունի մի քանի էական առանձնահատկություն:

Դրանցից մեկն էլ քաղաքական և քաղաքացիական պայքարի գործընթացների տարբերակվածության կամ սահմանազատման խնդիրն է: Մինչև հեղափոխությունը քաղաքացիական գործընթացները քաղաքականին առնչվում էին էական, շոշափելի տարբերակվածությամբ՝ դրանց առնչվում էր առավելապես ընդդիմադիր քաղաքական սեգմենտը, չնայած, իհարկե, այս կամ այն գործընթացում իր շահը փնտրում էր նաև իշխանության որևէ թև:

Հեղափոխությունից հետո իրավիճակը արմատապես տարբեր է: Ֆորմալ առումով դարձյալ՝ քաղաքացիական գործընթացների կողքին ընդդիմադիր սեգմենտն է, բայց ամբողջ հարցն այն է, որ լիովին ուրիշ է քաղաքական իրավիճակի տողատակն ու հանրային ընկալումների բաղադրությունը: Ըստ այդմ, կողքին գտնվող ոչ բոլոր ուժերն են, որ ունեն հանրային ընկալում՝ որպես իրական ընդդիմություն, և հանրությունն ինքն է ընդդիմություն այն ուժերի զգալի մասին, որոնք որպես ընդդիմություն փորձում են կանգնել քաղաքացիական, հանրային որևէ գործընթացի կողքին:

Խոսքն, իհարկե, գերազանցապես վերաբերում է նախկին համակարգը ներկայացնող այս կամ այն ուժին և դրա հանդեպ հանրային վերաբերմունքին:

Այդպիսով, ներկայիս շրջափուլում ակնհայտ է քաղաքացիական և քաղաքական գործընթացների տարասեռության հանգամանքը, ինչը պարունակում է ռիսկեր՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական իմաստով: Քաղաքական իմաստով, ռիսկն, իհարկե, հնարավոր է բնորոշել «պղտոր ջրում ձուկ որսալու» հայտնի ժողովրդական խոսքով, երբ փորձ է արվում հանրային, քաղաքական խնդիրներն օգտագործել հետհեղափոխական իշխանության լեգիտիմությանը հարվածելու, իսկ հետո նաև դրա շնորհիվ այլ քաղաքական հարցեր լո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր