Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների. դա 7-րդ ցուցանիշն է աշխարհի երկրների շարքում։ Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12% -ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։
Նույն ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 29 841 փաթեթ, ինչը 11 հազարով ավելին է, քան 2018 թվականի չորրորդ եռամսյակում։
2018 թվականին այդ վնասաբեր ծրագրերին բախվել է Հայաստանի մոբայլ օգտատերերի 0,51%-ն այն դեպքում, երբ 2017 թվականին նրանց բաժինը կազմել է ընդամենը 0,12%։ Վրաստանում նման գրոհների ենթարկվել է մոբայլ օգտատերերի 0,42%-ը՝ նախորդ տարվա 0,05%-ի փխարեն, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0,43% и 0,14%։ Այս մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
Մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակելով՝ կիբեռհանցագործները տիրանում են օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին։ Դրա համար վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, և օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցո...
Կարդալ ամբողջովին