ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանն «Անկախի» հետ զրույցում խոսում է սպորտի և ֆիզիկական դաստիարակության կարևորության, առողջ ապրելակերպ վարելու անհրաժեշտության մասին: Դպրոցական տարիքից զբաղվելով սպորտով, հետագայում լուրջ հաջողություններ ունենալով և դառնալով աթլետիկա մարզաձևի Հայաստանի բազմակի չեմպիոն՝ Անահիտ Հարությունյանն իր հետագա գործունեությունը շարունակեց այս բնագավառում: - Ասում են՝ ցանկանում ես լինել գեղեցիկ՝ զբաղվիր սպորտով: Ի՞նչ է տալիս սպորտը մարդուն: - Գեղեցկությունը մարդու մարմնի և հոգու ներդաշնակությունն է: Իսկ սպորտը կոփում է մարդուն ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը տարբեր հիվանդություններից խուսափելու և առողջական վիճակը բարելավելու ամենաարդյունավետ և մատչելի միջոցն է: Բացի այդ, ինչը շատ կարևոր է, ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակ է ապահովում: - Ֆիզկուլտուրայի ինստիտուտը պատրաստում է մարզական բնագավառի բարձրակարգ մասնագետներ, մարզիկ-մարզուհիներ: Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ բուհի շրջանավարտները և ուսանողները պատվով են ներկայացնում մեր երկիրը միջազգային հարթակներում: - Անշուշտ, անգնահատելի է ինստիտուտի դերն ու նշանակությունը մարզական գործունեության տարբեր ոլորտների համար բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործում: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն իր ստեղծման օրվանից եղավ և մնաց այն առանցքը, որի շուրջն այս տարիների ընթացքում գոյացավ և համախմբվեց հանրապետության գրեթե ողջ մարզաշխարհի ներուժը՝ մարզական ոլորտի գիտնականներ, մարզիչներ, ֆիզիկական դաստիարակության մանկավարժներ, որոնք իրենց կարողությունները ներդրեցին և ներդնում են մեր երկրում սպորտի զարգացման, կայացման, մարզական հաջողությունների ձեռքբերման գործում: Ուրախությունն ու հուզմունքը կրկնակի են, զգացողություններն աննկարագրելի, երբ ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները հաջողություններ են ունե...
Կարդալ ամբողջովին