Դեպի վեր

Մասնատված տապանաքարեր, պղծված գերեզմաններ, ոչնչացող պատմություն. Գյումրու 1-ին գերեզմանատանը քաոսային վիճակ է

armtimes.com01/25/2023, 6:30

Մասնատված տապանաքարեր, պղծված գերեզմաններ, ոչնչացող պատմություն. Գյումրու 1-ին գերեզմանատանը քաոսային վիճակ է

Մասնատված տապանաքարեր, պղծված գերեզմաններ, աղբակույտի վերածված պատմություն։ Այս պատկերը սեփական աչքերով կարող է տեսնել Գյումրու թիվ 1 գերեզմանատուն այցելող ցանկացած մարդ։

Հանգստարանը, որը նաև կոչվում է հին գերեզմանոց, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Այստեղ ժամանակին հուղարկավորվել են գյումրեցի հայտնի գերդաստանները՝ Անտիկյանները, Գյուրջիևները, Վարդիկյանները, Մելիք-Աղամալյանները, Տիգրանյանները, Ձիթողցյանները, Ծաղիկյանները, Գյումրու կոլորիտային դեմքերը, արվեստագետները, մեծ հարգանք վայելող արհեստավորներն ու այլ հայտնիներ։

Յուրաքանչյուրի շիրմաքարը բնութագրել է նրան, առանց անուն կարդալու անգամ պատկերացում են կազմել, թե ով է եղել հանգուցյալը, ինչ մասնագիտության ու արհեստի տեր մարդ:

ԱՄՆ-ում բնակվող Ավետիք Մելիք-Սարգսյանը, որը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզի պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետի պաշտոնը և այս գերեզմանատան պահպանության հարցում տևական պայքար մղել ինչպես իրավական հարթակներում, այնպես էլ ՏԻՄ մակարդակում, ասում է՝ պետությունն իր պարտականությունը չի կատարել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս փաստում է՝ խնդիրը միշտ է ակտուալ եղել։

«Պատմություն է ոչնչանում, ինչն անթույլատրելի է։ Սիրտս ցավում է ամեն կոտրված քարի համար։ Շատ լավ գիտեմ, թե ինչեր են կատարվում, ու դրա դեմ պայքար, մեղմ ասած, չկա կամ թույլ է։ Այդ գերեզմանատունը, որը 3 մասի է բաժանված, պետական պահպանության տակ է, այնտեղ ամեն քարը շարժվելիս պետությունը պետք է տեղյակ լիներ, բայց տեղյա՞կ է»,- ասում է Մելիք-Սարգսյանը։

Գյումրու համայնքապետարանի «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Էդվարդ Բաղրամյանը մեր զրույցում համաձայնում է՝ գերեզմանատան ուղիղ պատասխանատուն ՓԲԸ-ն է, հարցն նրա պատասխանատվության հարթակում է, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է՝ խնդիրը տարիների պատմություն ունի և կապ չունի կոնկրետ իր պաշտոնավարման մոտ երկու տարվա ժամանակահատվածի հետ։

«Երկրաշարժից հետո (- խմբ․ նկատի ունի 88-ի աղետը) 1 քար, հետո՝ ևս 2 քար, 3, ու աստիճանաբար նման գործընթաց է սկսվել։ Հիմա, այո՛, սարսափելի վիճակ է այնտեղ, բայց մենք այդ քարերը ո՛չ հեռացնել կարող ենք, ո՛չ տեղափոխել։ Անգամ անցումներ չեն մնացել գերեզմանների արանքներում։ Մենք էդքան միջոցներ չունենք, որ նման ահռելի ծավալի աշխատանք կարողանանք կատարել։ Էնպես չէ, որ էդ փողերը դրված են, մենք չենք ուզում գործ անենք»,- ասում է Բաղրամյանը։

ՓԲԸ-ն ոչ միայն գումար չունի, այլ նաև՝ աշխատուժ. Գյումրին 3 գերեզմանատուն ունի, որոնց խնամքի համար 4 բանվոր է կարողանում պահել ընդամենը։ Այդ գերեզմանատները գտնվում են քաղաքի տարբեր ծայրերում: Հասկանալի է, որ 4 հոգին ո՛չ ֆիզիկապես, ո՛չ ժամանակային առումով չի կարողանա արդեն անծայրածիր դարձած գերեզմանատներում աշխատանք կատարել, էլ ուր մնաց՝ մաքրություն ու խնամք ապահովել։

Հարցադրմանը՝ ինչո՞ւ չեն ընդունում աշխատակիցների, կամ վճարովի աշխատանքի հայտարարություն տալիս, որ որոշակի ժամանակահատված մարդկանց վճարեն, նրանք էլ պղծված գերեզմանների շիրմաքարերի գոյացած բլուրները մաքրեն, հեռացնեն տարածքից, ոտքի ճամփա բացեն հանգուցյալներին այցելողների համար, տնօրենն ասում է. «Որ հայտարարություն տանք, կարծում եք՝ կգա՞ն մարդիկ, չեն գա»:

Նախնական հաշվարկ «Հավերժ հիշատակ»-ը չունի, թե այդ աշխատանքի իրականացման համար որքա՞ն աշխատավոր ուժ և գումար է հարկավոր:

Բաղրամյանի խոսքով՝ 10 և ավելի մարդ է պետք, որպեսզի ամբողջ տարածքից այդ ջարդուփշուր արված քարերը հանվեն և պահվեն, քանի որ դրանք պատմական փաստեր են, թափելու իրավունք չունեն։ Ըստ նրա՝ աշխատանքը հիմնականում ձեռքով է կատարվելու, որովհետև այդ հատվածներում ո՛չ մեքենա կարող է մտնել, ո՛չ ձեռքի սայլակ։

Սույն գերեզմանատունը վաղուց համարվում է մասնակի փակ, այսինքն՝ հուղարկավորություններ կատարելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր տարածք ունեն։ Նոր հողհատկացում, Բաղրամյանի վստահեցմամբ, չի իրականացվում։ Սակայն ասել, թե չկան հուղարկավորություններ, ճիշտ չէ։

Այս պարագայում էլ դեռ ոչինչ անել չեն կարող, քանի դեռ մարդկանց այլ տարբերակ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր