ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Ակումբի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանն ու գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել են ակումբի թանգարան, որն իր տեսակով միակն է Հայաստանում:
Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։
Այս ակումբի տարածքում է խորհրդային տարիներին կազմավորվել Հանրապետական ֆուտբոլի դպրոցը, որի սաներն են եղել «Արարատ 73»-ի մի շարք ֆուտբոլիստներ:
Գոհար Վարդանյանն ու Դավիթ Մարտիրոսյանը վարչապետի տիկնոջը տեղեկացրել են, ակումբը հիմնադրվել է 1992 թվականին, առաջին անունը եղել է «Բանանց»` ակումբի հիմնադիր Սարգիս Իսրայելյանի հայրենի գյուղի անվամբ: 2019 թվականին ակումբը վերանվանվել է «Ուրարտու»: Ակումբը տարիներ առաջ հյուրընկալել է նաև ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներին: Ներկայումս ակումբի մարզաբզայում 1500-ից ավելի տղաներ ու աղջիկներ են մարզվում:
Թանգարանում Աննա Հակոբյանին ներկայացրել են 44-օրյա պատերազմում զոհված Սիմոն Իսրայելյանի անկյունը, որը ակումբում աշխատել է որպես ադմինիստրատոր: Նրա միակ որդին հիմա ուսանում է «Ուրարտու» ակադեմիայում:
Աննա Հակոբյանը շրջել է փակ ու բացօթյա մարզադաշտերում, հետևել փոքրերի մարզմանը, ովքեր խոստացել են 2 տարուց չեմպիոն դառնալ, ապա հետևել նաև աղջիկների ու «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմերի մարզմանը: Մարզիչը վ...
Կարդալ ամբողջովին