Դեպի վեր

Իրանը մեր անվտանգային ճարտարապետության ամբողջ համակարգում ունի իր յուրահատուկ տեղը. Վարդան Ոսկանյան

panorama.am07/21/2022, 2:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Իրանը մեր անվտանգային ճարտարապետության ամբողջ համակարգում ունի իր յուրահատուկ տեղը. Վարդան Ոսկանյան

Հուլիսի 19-ին Թեհրանում կայացել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները, որոնց ժամանակ արվել են տարբեր հայտարարություններ, այդ թվում նաև Հայաստանին վերաբերող։

Այդ հանդիպումների ու հնչած հայտարարությունների, դրանց կարևորության մասին Panorama.am-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ։

Panorama.am-Պարոն Ոսկանյան, նախ սկսենք հարցից, թե ինչպե՞ս եք գնահատում հայ-իրական այսօրվա հարաբերությունները, ի՞նչ մարտահրավերներ, խնդիրներ կան, արդյո՞ք ամբողջ ներուժն է օգտագործվում։

Վարդան Ոսկանյան- Ակնհայտ է, որ Իրան-Հայաստան հարաբերություններում առկա ամբողջ ներուժը չի իրացվել, բացի այդ էլ 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել են թե մարտահրավերներ, թե հնարավորությունները երկու պետությունների շահերն ի նկատի ունենալով։ Մասնավորապես, խոսքը գնում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այն նկրտումների մասին, որոնք վերաբերում են «Զանգեզուրի միջանցքին»։ Պարզ է, որ թուրքական, ադրբեջանական կողմերը, իսկ ադրբեջանական կողմն ընդհանրապես հանդես է գալիս մեր տարածաշրջանում որպես Թուրքիայի շարունակություն, նպատակ ունեն ստանալու նման հաղորդակցության մի ուղի, որը հնարավորություն կընձեռի Թուրքիային դուրս գալու Կենտրոնական Ասիա, միևնույն ժամանակ փորձ կատարելու կտրել Հայաստան-Իրան սահմանը։

Թեհրանում Թուրքիայի, Ռուսաստանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի՝ հոգևոր առաջնորդի հայտարարությունը, որ Իրանը թույլ չի տա փակել Հայաստանի հետ սահմանը, միտված էր հենց սրանց, որ իրանցիները հստակորեն գիտակցում են այդ սահմանի կարևորությունը՝ առաջին հերթին հաշվի առնելով, բնականաբար, սեփական շահերը։ Սա այն տիրույթներից մեկն է, որտեղ հայկական և իրանական շահերը համընկնում են, ուստի մենք պետք է այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանենք։ Իրանից գալիս է ազդակ, որին պետք է հնչեցվի դրական իմաստով պատասխան և փորձ կատարվի այս տիրույթը օգտագործել երկու պետությունների հարաբերություններն ամրապնդելու համար։

Բայց Հայաստան-Իրան հարաբերությունները չեն սահմանափակվում բացառապես այս խնդրով, որովհետև հիմնական խնդիրը, որը 44-օրյա պատերազմից հետո ծառացել է Հայաստանի առջև, անվտանգությունն է, իսկ Իրանը մեր անվտանգային ճարտարապետության ամբողջ համակարգում ունի իր յուրահատուկ տեղը և այդ ճարտարապետության բաղադրիչներից մեկն է, ուստի այստեղ մենք ունենք խնդիրներ, որոնք պետք է հնարավորին արագ լուծումներ ստանան։

Խոսքը վերաբերում է Գորիս- Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածի բռնազավթմանը, որի հետևանքով Հայաստանը Իրանի հետ կապվելու համար մնացել է փաստացիորեն ընդամենը մեկ ճանապարհի հույսին և այդ ճանապարհն էլ, դատելով վերջերս հրապարակված տեղեկատվությունից, մեղմ ասած, չի գտնվում բարվոք վիճակում։ Փորձում են այդ ճանապարհը կոչել այլընտրանքային, բայց, ցավալիորեն, միակն է։ Հետևաբար, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու խնդիրը շատ ավելի արդիական է, քան մինչև պատերազմը։

Հայաստանը ոչ միայն երկկողմ հարաբերությունների համատեքստում է հետաքրքիր իրանական կողմին, նաև որպես ԵԱՏՄ անդամ, իսկ սա հաշվի առնելով՝ մեծ կարևորություն է ձեռք բերում Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Հայաստանը ցանկացած գործունեություն ծավալելիս պետք է ի նկատի ունենա անվտանգային բաղադրիչը։ Մեղրիի ազատ տնտեսական գոտին Իրան-Հայաստան, Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում ստանում է անվտանգային կարևոր նշանակություն, որովհետև եթե իրանական ընկերությունները ներկա են լինում այդ ազատ տնտեսական գոտում, իսկ այդ գոտին նախ պետք է գործարկվի, որպեսզի նրանք կարողանան ներկա գտնվել, ապա իրանական տնտեսական ներկայությունն էլ ավելի է խթանում Իրանի շահագրգռավածությունն աշխատել Հայաստանի անվտանգությունն ապահովելու ոլորտում, որովհետև դա վերաբերելու է նաև իրանցի գործարարների, շատ դեպքում պետական գործարար կառույցների տնտեսական անվտանգությանը Հայաստանի տարածքում։

Հնարավորին արագ պետք է բացվի Կապանի հյուպատոսարանը։ Նաև հայկական կողմը հնարավորին արագ բացի Թավրիզում հայկական հյուպատոսություն, որովհետև Ատրպատականը՝ Իրանի հյուսիս-արևմուտքը, Հայաստանի հետ հարաբերությունների առումով չափազանց կարևոր է, ունի ոչ միայն տնտեսական, քաղաքական, նաև անվտանգային նշանակություն։

Panorama.am-Իսկ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ անո՞ւմ են այդ ուղղություններով։

Վարդան Ոսկանյան- Ես խոսում եմ այն մասին, թե ինչ պետք է անել։ Ակնհայտ է, որ Հայաստանում ներկայում չկա ազգային իշխանություն։ Հետևաբար, այս ամենը ես չգիտեմ՝ արվելու է, չի արվելու, ընդհանրապես ցանկություն կա անելու, թե ոչ։

Մենք խոսում ենք Հայաստանի պետության մասին, Հայաստանի պետության տեսլականը ենթադրում է այս ոլորտներում հստակ աշխատանքներ և այդ աշխատանքների հնարավորին արագ և արդյունավետ ավարտ։ Հակառակ պարագայում մենք պարբարեբար հայտնվելու ենք դժվարությունների առջև։

Panorama.am- Թեհրանից եկած խոսքը հանրության մի զանգված գնահատում է, կարծես, ռուս-ուկրաինական հակամարտության, անգամ նախկին-ներկա, անգամ՝ թրքասիրության համատեքստում։ Ոչ հայկական ազգային շահի, կամ՝ Իրանի ազգային շահի ու դրանց համընկնման տեսանկյունից դրական ազդակ չեն տեսնում։ Ի՞նչ մի այնպիսի խոսք կասեք, որ իրենց էլ տեղ հասնի։

Վարդ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 408 420
EUR 412 433
RUR 6.31 7.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր