ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, այսօր Ազգային ժողովում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախի վերաբերյալ ելույթներին, միացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տարբեր ժամանակների հայտարարություններից ձայնագրություններ:
Նա նախ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որտեղ մասնավորապես նշվում է՝ «Պարոն Քոչարյան, դուք ձեզ օկուպանտ համարո՞ւմ եք», պատասխան՝ «Ոչ, բանն այն է, որ մենք շարունակում ենք հայտարարել, որ 7 շրջանների վրա վերահսկողության իմաստը ռազմական է, և պատերազմի ավարտից հետո դրանք կվերադարձվեն»։
«Խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր: Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկայացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որն իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»,- ասաց Արշակյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանի 2008թ. ունեցած ելույթի ձայնագրության մեջ էլ ասվում է, որ ինքը կհրապարակի 10 տարի թաքցված փաստ, մեծագույն դավադրություն ՀՀ-ի հանդեպ, դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: ««Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, այն ժամանակ անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ»,- ասել է առաջին նախագահը:
Հակոբ Արշակյանն ընդդիմադիրներին հարց ուղղեց. «Ղարաբաղը հայրենի՞ք է, իսկ Մեղրին՝ ո՞չ: Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը, արդյոք հայրենիքի ինչ-որ կտոր փոխանակման առարկա՞ է»:
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ձայնագրությունում էլ նշվում է, որ ՀՀ-ն համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անցկացնելուն, և դա փոխզիջում է, Արշակյանն ...
Կարդալ ամբողջովին