Դեպի վեր

Որ Վահեի նպատակները կիսատ չմնան․ Նկարիչների միությունում բարեգործական ցուցահանդես է բացվել

bravo.am09/23/2021, 8:36

Որ Վահեի նպատակները կիսատ չմնան․ Նկարիչների միությունում բարեգործական ցուցահանդես է բացվել

«Բացի այն, որ յուրաքանչյուրս մեր գործը պիտի լավ անենք, նաեւ պիտի փորձենք մեր եղբայրների կիսատ թողած գործերը շարունակել, որովհետեւ դա է միակ տարբերակը նոր հաղթանակներ ունենալու»,- ասում է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի եղբայրը՝ Սարգիս Մելիքսեթյանը, որը բարեգործական ցուցահանդես-վաճառք է նախաձեռնել՝ եղբոր մասնագիտական ոլորտում ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։ Վահեն կլինիկական դեղագետ է եղել, գիտնական, ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, սակայն պատերազմում բազմաթիվ կյանքեր փրկելու ճանապարհին զոհել է սեփական կյանքը։ Այժմ Սարգիսը փորձում է շարունակել եղբոր կիսատ թողած գործը՝ ստեղծելով «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը։ Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդես-վաճառքը մեկն է այն ծրագրերից, որ իրականացնում է հիմնադրամը՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու եւ հիմնադրամի առջեւ դրված նպատակներն իրագործելու ուղղությամբ։ Ներկայացված մոտ հինգ տասնյակ աշխատանքները տրամադրել են հայ նկարիչներն ու քանդակագործները՝ իրենց ներդրումն ունենալով կազմակերպված բարի գործում։

35


«Ցուցահանդես կազմակերպելու գաղափարը ծնվեց մեր ընկերների հետ համատեղ զրույցի ժամանակ, երբ մտածում էինք՝ ինչ տարբերակներով կարող ենք ֆինանսական միջոցներ գեներացնել հիմնադրամի համար։ Միտքը եկավ, որոշեցինք անել, իսկ կազմակերպելու, համադրելու գործում վստահեցինք պրոֆեսիոնալի՝ արվեստաբան Քրիստինե Սարգսյանին։ Նա մեզ օգնեց, ծանոթացանք նկարիչների հետ, եւ բոլորը մեծ սիրով իրենց աշխատանքներից նվիրաբերեցին այս գործին։ Ես շատ էի լսել, որ արվեստագետները դժվարությամբ են բաժանվում իրենց աշխատանքներից, բայց այդ առումով էլ հաճելիորեն զարմացած եմ։ Շատ տաղանդավոր, հայրենասեր ու լավ արվեստագետներ ունենք»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սարգիսը։

35


Խոսելով նաեւ հիմնադրամի առաքելությունների եւ նպատակների մասին՝ Սարգիս Մելիքսեթյանն ասել է, որ հիմնական ուղղություններից են կլինիկական դեղագիտությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր