PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Բաղդադում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը ելույթում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայկական հնագույն մշակութային ժառանգության վտանգված լինելու հանգամանքը և դրա նկատմամբ իրականացվող դիտավորյալ ոչնչացման, պղծման, յուրացման և վանդալիզմի ուղղորդված քաղաքականությունը։
Իրաքի ԱԳ նախարարի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Մեքսիկայի և ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ։
Իր ելույթում Գևորգյանը կարևորել է ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և գործակցության հարթակ։
Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական հնագույն մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում՝ որպես տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևոր միջոց։
Ֆորումի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում՝ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից ընդունվել է Բաղդադի հռչակագիրը:
Անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդան...
Կարդալ ամբողջովին