PanARMENIAN.Net - Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։
ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար, գրում է ՏԱՍՍ-ը։
Սովորաբար նման օրդերները չեն հրապարակվում՝ պաշտպանելու համար տուժածներին և վկաներին, ինչպես նաև չբարդացնելու համար հետաքննության ընթացքը։ Սակայն այս անգամ բացառություն է արվել՝ կասկածյալների անունները և նրանց մեղսագրվող հանցանքները բացահայտվել են, «քանի որ գործողությունները, որոնց մասին խոսք է գնում, ենթադրաբար, շարունակվում են և հանրության իրազեկումը կարող է նպաստել նման նոր հանցագործությունները կանխելուն»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ որոշումը, հայտարարել է, որ ՌԴ-ն չի ...
Կարդալ ամբողջովին