PanARMENIAN.Net - Fastex-ը միացել է Orion Summit 2023 գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ աշխարհի ֆինանսական կենտրոն համարվող Նյու Յորք քաղաքում:
Fastex-ը էկոհամակարգ է, որում միավորված են Fastex Verse, Fastex Exchange, Fastex Pay, ftNFT մարկետփլեյս և Fastex Chain (Bahamut) ընկերությունները։ Fastex-ն առաջարկում է առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ: Էկոհամակարգը ստեղծել է մրցունակ հարթակ բիզնեսի և կրիպտո համայնքի համար, որտեղ Web3 լուծումները հասանելի են բոլորին: Առաջնորդվելով նորարարական գաղափարներով և լուծումներով՝ Fastex-ը ստեղծել է աշխարհում առաջին NFT թվային-ֆիզիկական (ֆիջիթալ) խանութ-սրահները ԱՄԷ-ում, ինչպես նաև կազմակերպել մեծամասշտաբ միջոցառումներ՝ NFT տոմսերով։ Էկոհամակարգի կարևորագույն ձեռքբերում է սեփական բլոկչեյնի՝ Բահամուտի ստեղծումը, որը նպատակ ունի ապահովելու ավելի կայուն և հուսալի միջավայր թվային արժույթների աշխարհում։
Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը հանդես կգա շնորհանդեսով՝ «Fastex-ը Web3-ում և ֆինտեխում» թեմայով: Աբրահամյանը գործադիր կառավարման մեծ փորձ ունի Հայաստանի կենտրոնական բանկում և առևտրային բանկերի հետ համատեղ ստեղծված ենթակառուցվածքներում: Նրա փորձը ներառում է թվային փոխակերպման կառավարումը, բիզնեսի անընդհատության պլանավորումը վճարային համակարգերում, կիբերանվտանգության, ներքին աուդիտի, Ֆինթեխ և այլ ոլորտներում:
Fastex-ի գլխավոր իրավական տնօրեն Վարդան Խաչատրյանը կմիանա «Ինչպես են այլընտրանքային ներդրումները նպաստում ստարտափ էկոհամակարգի աճի արագացմանը և երկրի տնտեսական աճին» պանելային քննարկմանը: Խաչատրյանը ելույթ կունենա նաև «Ի՞նչ է կատարվում բլոկչեյն և կրիպտոշուկայում» պանելային քննարկմանը՝ ներկայացնելով էկոհամակարգի նորարարական լուծումները: Վարդան Խաչատրյանը տեխնոլոգիական աշխարհի նշանավոր ներկայացուցիչներից է, ավելի քան 10 տարվա փորձ ունի առաջատար իրավաբանական և տեխնոլոգիական ընկերություններում: Նրա իրավաբանական կրթությունը սկիզբ է առնում Բերքլիից և Նյու Յորքից:
Գագաթնաժողովի մասնակիցներին կներկայացվի նաև Fastex-ի հաջողությունն ու նորարարության վրա ազդեցությունը, ինչպես նաև Fastex Chain-ը, որը EVM մեխանիզմի հ...
Կարդալ ամբողջովին