Նախագահ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին թուրքական «Haber Global» լրատվականի եթերում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարի մասին:
Նախագահ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին թուրքական «Haber Global» լրատվականի եթերում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարի մասին:
Նա նշել է, թե հիմնական խնդիրը, որի պատճառով Անկարան սառեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Երևանի հետ և փակել սահմանը, «Ղարաբաղի օկուպացիան էր». - «Այժմ, երբ այդ խնդիրը լուծվել է, ըստ էության, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չկա, միաժամանակ, կան Ղարաբաղի հետ կապված որոշ հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն»։
Չկարգավորված հարցերի շարքում Էրդողանի խոսնակը թվարկել է ականապատ տարածքների քարտեզների, վիճելի որոշ տարածքների, գերիների փոխանակման խնդիրները։
Այս համատեքստում նա հատկապես կարևորել է խաղաղության համաձայնագրի բացակայությունը. - «Դա անհրաժեշտ է Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային: Եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, դա շատ լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության վրա։ Այս համաձայնագրի պայմանները երկու կողմի համար էլ պետք է ընդունելի լինեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը հայտարարում է, թե Փաշինյանից դրական ուղերձներ է ստանումԹուրք պաշտոնյայի կարծիքով, այս հեռանկարը Հայաստանի համար տնտեսական լայն հնարավորություններ կստեղծի և կնպաստի հայ քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը: Հիշեցնելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե պատրաստ են երկխոսության գնալ՝ Քալընը ըստ էության կրկնել է Անկարայի այն մոտեցումը, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ:
«Եթե այս գործընթացին զուգահեռ Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ, բոլորիս համար ավելի հեշտ կլինի առաջ գնալ: Նախագահ Ալիևը ևս բազմիս նշել է, որ դրական է նայում հայ-թուրքական հաշտեցմանը», - ասել է նա։
Թուրքական Քադիր Հաս հեղինակավոր համալսարանի պրոֆեսոր Միդհաթ Չելիքփալան «Ազատության» հետ զրույցում ևս կարծիք արտահայտեց, որ Թուրքիան Հայաստանի հետ կարգավորման չի գնա առանց Ադրբեջանի համաձայնության. - «Եթե նայենք վերջին շրջանում Թուրքիայի դիրքորոշմանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, կտեսնենք, որ Ադրբեջանի մոտեցումը առաջնային կարևորություն է ձեռք բերել։ Այս հանգամանքը կապված է Թուրքիայի ներքաղաքական և տնտեսական մի շարք գործոնների և տարածաշրջանային հարաբերությունների հետ։ Թուրքիայի համար կարևոր է, որ Ադրբեջանի համար ընդունելի լինի Հայաստանի հետ հաշտեցման շուրջ քննարկումների շրջանակը։ Թուրք ղեկավարները կարծում են, որ երկխոսության նախկին փորձերի համեմատ հիմա Հայաստանը ավելի հեշտ կգնա ընդ...
Կարդալ ամբողջովին