Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարարների պաշտոնավարումների դադարեցմանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Կարեւորելով թափանցիկության սկզբունքը, հարկ եմ համարում ավելի հանգամանալից անդրադառնալ երեկվա որոշումներին.
Արցախի քաղաքական համակարգի մասին
Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են Արցախը եւ Արցախի ժողովուրդը։ Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել են Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ։ Ու մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք դա:
Արցախի ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է: Մեզ նման փոքր երկրների համար արդյունավետ կարող է լինել ավելի պարզ համակարգը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը:
Շատ կարեւոր է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ներգրավվել իր ճակատագրին վերաբերող հարցերի լուծմանը: Հանրաքվեների միջոցով կամարտահայտման մեխանիզմի ներդրումը թույլ կտա քաղաքացուն մասնակից դառնալ իր, իր երեխաների ապագայի ու իր երկրին վերաբերող կոնկրետ որոշումների կայացմանը, տեղեկացված լինել ու ինչ-որ չափով նաեւ պատասխանատվություն կրել կայացված որոշումների համար:
Թափանցիկ աշխատանքը, որոշումների կայացման հիմնավորվածությունը, առաջնահերթությունների որոշման չափանիշների սահմանումը կօգնեն հաղթահարել անարդարության այն սուր զգացողությունը, որ այսօր կա Արցախում, վերականգնել ապագայի նկատմամբ նրանց հավատն ու վստահությունը:
Սա ռազմավարական այն գիծն է, որն անհրաժեշտ է հաշվի առնել առհասարակ բոլոր բարեփոխումներն իրականացնելիս:
Համոզված եմ, որ քաղաքական համակարգի բարեփոխումներին պետք է զգուշությամբ վերաբերվել, չխուսափել պարզ խոսելուց եւ մինչեւ դրանց իրականացումը հանրության հետ բովանդակային քննարկումներ անցկացնել:
Նախարարների հրաժարականի մասին
Այո, դա դժվար որոշում էր եւ դա իմ որոշումն էր, եւ քննարկվել է բոլոր նախարարների հետ։ Ինչ–որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց ես անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գնահատել եւ գնահատում եմ որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք ես մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, եւ դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ ...
Կարդալ ամբողջովին