Դեպի վեր

Վիվա-ՄՏՍ-ի թվային B2B ծառայությունները կայուն աճ են գրանցում

panarmenian.net06/9/2023, 11:12
  • Email
  • Facebook
  • Twitter

Վիվա-ՄՏՍ-ի թվային B2B ծառայությունները կայուն աճ են գրանցում

9 հունիսի 2023 - 15:07 AMT

PanARMENIAN.Net - 2023-ին Վիվա-ՄՏՍ-ում գրանցվել է ֆիքսված ծառայությունների բաժանորդագրությունների թվի՝ 25%, ամպային ծառայությունների օգտագործման՝ 50% և բջջային B2B ծառայությունների 12% աճ:

Վիվա-ՄՏՍ-ի բիզնեսի տարբերակման (դիվերսիֆիկացման) ռազմավարությունն ապացուցել է իր կենսունակությունը, քանի որ այն օգնել է ապահովել ընկերության կայուն աճը: ՏՀՏ ոլորտում տարբերակումն առանցքային է արդյունավետ մրցակցության և զարգացման համար: Ընկերության որդեգրած առանցքային ուղղություններից է B2B (business-to-business) լուծումների և ծառայությունների մշակումը։ B2B-ն ապրանքների, ծառայությունների կամ տեղեկատվության փոխանակումն է ոչ թե ձեռնարկությունների և անհատ սպառողների (B2C), այլ ձեռնարկությունների միջև։

Այսպիսով, բացի բջջային ծառայություններից, ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների վրա հիմնված լուծումներից, հավելվածներից և հաճախորդներին հարմարեցված ապրանքների/սակագնային պլանների և ծառայությունների լայն տեսականուց, ընկերությանը հաջողվել է կառուցել նաև համապարփակ B2B պորտֆոլիո՝ մտնելով շուկայի այնպիսի նոր սեգմենտներ, ինչպիսիք են ֆիքսված կապը, ամպային լուծումները, VoIP լուծումները և ստանդարտացված հավելվածների ծրագրավորման ինտերֆեյսի (API) մշակումը ընկերության գործընկեր-կազմակերպությունների համար։ B2B զարգացման ռազմավարությունը, ի թիվս այլ բաների, ներառում է գործառնությունների թվայնացում և լուծումների մոդուլյարացում:

Ընկերությունը շարունակաբար ուժեղացնում է իր ամպային ենթակառուցվածքը: Ամպային ենթակառուցվածքը ներառում է տարբեր ծառայություններ, այդ թվում՝ Ամպային (Cloud) և Համատեղակայման (Colocation) ծառայությունները, վիրտուալ ենթակառուցվածքը և Back-Up լուծումները՝ հիմնված ժամանակակից ծրագրային ապահովման և ապարատային տեխնոլոգիաների վրա: Վիվա-ՄՏՍ-ը նաև ներկայացրել է ամպային հարթակ և ամպային ծառայություններ, ինչպիսիք են IaaS-ը, որն աշխատում է ինքնակառավարվող վիրտուալ ցանցի և հաշվողական ենթակառուցվածքի համար, «Veeam» պահուստավորումը և VPBX-ը:

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել է M2M/IoT ծառայությունները, ապահովում է DDOS պաշտպանություն և առաջարկում է PaaS և շատ ավելին: Ընկերությունը տեսնում է Cloud և համալիր լուծումների մեծ պահանջարկ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և փոքր գրասենյակների/տնային գրասենյակների (SOHOs) հատվածներում: Վիվա-ՄՏՍ-ն ունի ISO/IEC 27001 հավաստագիր, ինչը նշանակում է, որ ներքին գործընթացները լիովին համապատասխանում են ITSM պահանջներին, որոնք մեծ պահանջարկ ունեն ձեռնարկությունների կողմից:

Վիվա-ՄՏՍ-ն առաջինն էր Հայաստանում, որ ներկայացրել է ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներ և լուծումներ, ինչպիսիք են 5G-ը և NB-IOT-ը:

2017 թվականից հետո, երբ Վիվա-ՄՏՍ-ը մտավ B2B (Business-to-Business) ֆիքսված կապի շուկա, ընկերությունն ակտիվորեն մեծացնում է իր ծառայությունների պորտֆոլիոն: Ներկայում ընկերությունը տրամադրում է ֆիքսված VoIP ծառայություններ, ֆիքսված լայնաշերտ ինտերնետ և տվյալների փոխանցում, ինչպես նաև միջազգային կապուղիներ: Վիվա-ՄՏՍ-ի կողմից լայնաշերտ ինտերնետ պրովայդեր «ADC»-ի ակտիվների ձեռքբերումը սեփական օպտիկամանրաթելային ցանցով և զգալի բաժանորդային բազա ունեցող տեխնոլոգիական հնարավորություններով, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ գործարքներից մեկն էր: Արդյունքում Վիվա-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 391 397
EUR 407 422
RUR 4.03 4.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր