«Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը» հանդիսանում է «Գլոբալ զարգացման նախաձեռնության» նմանատիպը, որն առաջադրվել էր նախագահ Սի Ծինփինի կողմից անցած տարվա սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում։ Այս երկու նախաձեռնությունները փոխադարձ լրացնում են միմյանց, համապատասխանում են խաղաղության, զարգացման, համագործակցության և փոխշահավետության նոր միտումներին, որոնք իրենց մեջ պարունակում են «չինական իմաստություն», ցույց են տալիս մեծ տերության մեծ պատասխանատվությունը և ծառայում են գլոբալ անվտանգության ու զարգացման հիմնախնդիրների լուծման գործում կարևոր տեսական ուղեցույց աշխարհի մյուս երկրների համար:
Ի°նչ է իրենից ներկայացնում «Նախաձեռնությունը գլոբալ անվտանգության ոլորտում»:Նախագահ Սի Ծինփինի կողմից առաջադրած Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը հստակ պատասխանում է դարի ամենակարևոր հարցերին. «Անվտանգության ինչպիսի՞ հայեցակարգի կարիք ունի աշխարհը, և ինչպե՞ս կարող են երկրները հասնել ընդհանուր անվտանգության»: Հարկավոր է հիմք ընդունել «վեց կանոններ». Նախ և առաջ հավատարիմ մնալով ընդհանուր, համապարփակ, համատեղ և կայուն անվտանգության հայեցակարգին` պետք է ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը աշխարհում:
Երկրորդ՝ առաջնորդվել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու, զարգացման ուղիների և հասարակարգի ինքնուրույն ընտրության իրավունքի սկզբունքներով։
Երրորդ՝ խստորեն հետևել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, հրաժարվել սառը պատերազմի գաղափարից և միակողմանի գործողություններից, կանխարգելել դաշինքային կամ առճակատման մտածողությունը:
Չորրորդ՝ պատշաճ կերպով ուշադրություն դարձնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ յուրաքանչյուր երկրի ռացիոնալ մտահոգություններին, պահպանել անվտանգության անբաժանելիության սկզբունքը՝ ելնելով անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն համակարգի կառուցման շահերից, կանխել սեփական անվտանգության կառուցման փորձերն ի հաշիվ ուրիշների անվտանգության։
Հինգերորդ` միջպետական տարաձայնություններն ու վեճերը լուծել խաղաղ ճանապարհով` երկխոսությունների և բանակցությունների միջոցով, ողջունել ճգնաժամերի՝ խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերն առանց երկակի ստանդարտների և առանց միակողմանի պատժամիջոցների կիրառման:
Վեցերորդ՝ համապարփակ մոտեցում ցուցաբերել ավանդական և ոչ ավանդական անվտանգության հարցերին, միավորել ուժերը՝ դիմակայելու տարածաշրջանային հակամարտություններին և գլոբալ խնդիրներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը, կիբերանվտանգությունն ու կենսաբանական անվտանգությունը:
«Վեց կանոնները» փոխկապակցված են և լրացնում են միմյանց: Դրանք ձևավորված համակարգով և հարուստ բովանդակությամբ ամբողջականություն են, որոնք սահմանում են հիմնական հայեցակարգը, հիմնարար ուղեցույցներն ու կարևոր սկզբունքները, երկարաժամկետ նպատակներն ու գործող գաղափարները համաշխարհային անվտանգության պահպանման և իրականացման համար: Դրանք դարաշրջանային, համապարփակ և ռազմավարական բնույթ են կրում։ Ըստ փիլիսոփայական դատողությունների, դրանք վճռականորեն հերքում են անվտանգության արևմտյան իրատեսական հայեցակարգը, որն ունի «զրոյական մտածողություն» և անսահման իշխանության ձգտում։ Դրանք գիտականորեն հերքում են անվտանգության արևմտյան լիբերալ հայեցակարգը և գերազանցում են անվտանգության արևմտյան կոնստրուկտիվիստական հայեցակարգը, ինչպես նաև անտեսում են նյութական հզորության զարգացումը:
Ի՞նչ նպատակով է առաջադրվել «Նախաձեռնությունը գլոբալ անվտանգության ոլորտում»:Ներկայումս մարդկությունը դեռևս չի սթափվել COVID-19-ի համաճարակային ճնշող մթնոլորտի ազդեցությունից, իսկ անվտանգության ավանդական և ոչ ավանդական տարբեր սպառնալիքները միահյուսվել են և անընդհատ ավելանում են: Անհանդուրժողականության, իշխողականության և ուժային քաղաքականության սպառնալիքներն աճում են, դրա հետ մեկտեղ անընդհատ աճում և ավելանում է խաղաղության, անվտանգության, վստահության դեֆիցիտը: Դեռևս չլուծված խնդիրներին՝ մեկը մյուսի հետևից ավելանում են նորերը։
Ռուս-ուկրաինական պատերազմը մեծ հարված է համաշխարհային անվտանգությանն ու կայունությանը։ Պարենային, փախստականների, ֆինանսական և զարգացման ճգնաժամերն է՛լ ավելի ընդգծված են դառնում։ Միջազգային հանրային բարիքների բացակայությունը մեծացրել է համաշխարհային կառավարման խաթարման վտանգը։
Անվտանգության բարդ մարտահրավերների պայմաններում աշխարհի բոլոր երկրներին շտապ անհրաժեշտ է հստակ համաձայնության գալ գլոբալ անվտանգության հարցերի շուրջ, ազատվել կոլեկտիվ գործողությունների ժամանակ առաջ եկած դժվարությունից և գտնել «հրաշագործ դեղատոմս» նոր միջավայրում ընդհանուր անվտանգություն ապահովելու համար:
Ցավոք, որոշ երկրներ դեռևս հավատարիմ են մնում «սառը պատերազմի» գաղափարին, լայնորեն աշխարհաքաղաքական պայքար են քարոզում Եվրոպայում, Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, կենտրոնացված են «փոքր բակերով և բարձր պարիսպներով» «զուգահեռ համակարգի» կառուցման վրա, հետաքրքրություն են ցուցաբերում «նեղ շրջանակների» և «նեղ խմբավորումների» ստեղծման նկատմամբ, տարված են ռազմական խմբավորումների ընդլայնմամբ, փորձում են գործել «ջունգլիների օրենքով» և իշխողականության տրամաբանությամբ՝ բացահայտ կերպով հետ շրջելով պատմության անիվը, ինչպես նաև հանդիսանում են ողջ աշխարհում խաղաղության և զարգացման կործանիչները։
Մարդկության պատմությունը բազմիցս ապացուցել է, որ եթե չկա խաղաղություն, ապա զարգացումը աղբյուր է առանց ջրի, եթե չկա անվտանգություն, ապա բարգավաճումը ծառ է առանց արմատների:
«Գլոբալ անվտանգության նախաձեռնություն»-ն արձագանքում է միջազգային հանրության հրատապ կարիքներին՝ պահպանել համաշխարհային խաղաղությունը, կանխել հակամարտություններն ու պատերազմները, այն համահունչ է աշխարհի բոլոր երկրների ընդհանուր ցանկությանը՝ հավատարիմ մնալ բազմակողմանիությանը և պահպանել միջազգային համերաշխությունը: Արձագանքում է բոլոր երկրների ժողովուրդների ընդհանուր ցանկությանը` հաղթահարել դժվարությունները և համատեղ ջանքերով ստեղծել գեղեցիկ աշխարհ համաճարակից հետո: Այս նախաձեռնությունը պետք է լայնորեն ճանաչվի և արժանանա միջազգային հանրության աջակցությանը։
Ինչո՞ւ է նախաձեռնությունը հենց Չինաստանի կողմից առաջարկվել։Դարեր ի վեր Չինաստանը հետևողականորեն առաջնորդվել է «խաղաղության և առաքինության» քաղաքական սկզբունքներով, իսկ գործնականում աստիճանաբար կյանքի է կոչել «հարևանների նկատմամբ բարի կամքի դրսևորման և աշխարհի բոլոր ժողովուրդների հետ ներդաշնակությոան» հայեցակարգը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր՝ 1949 թվականին, Չինաստանը երբեք չի հրահրել պատերազմ կամ հակամարտություն, չի օկուպացրել այլ երկրների գեթ մի թիզ տարածք, երբեք չի միջնորդել որևէ պատերազմի, երբեք չի միացել որևէ ռազմական դաշինքի, կամ չի ստեղծել որևէ ռազմական դաշինք։ Չինաստանը միշտ եղել է միջազգային կարգի պաշտպան, համաշխարհային խաղաղության կերտող և խոշոր երկիր, որը հասել է աշխարհի խաղաղության և անվտանգության հարցերում լավագույն ցուցանիշների:
1950-ականներին Չինաստանը, Հնդկաստանը և Մյանման միասնաբար հաստատեցին «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ», որոնք դարձան միջազգային հարաբերությունների հիմնական նորմերն ու միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները (միջազգային հարաբերությունների ու միջազգային իրավունքի հիմնական նորմերն ու սկզբունքները): Չինաստա...
Կարդալ ամբողջովին