«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ հյուրանոցի աճուրդի օրն էր, սակայն գնորդ չունենալու պատճառով այն չի կայացել:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացավ հստակ կանխատեսում անել հյուրանոցի վերաբերյալ. «Այս օրերին դժվար է ասել, թե ինչ կլինի: Ռազմական դրությունն ավարտվի, կքննարկվի հարցը»:
Հիշեցնենք, որ »Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել՝ հյուրանոցը նվիրում է պետությանը: Դրանից հետո կառավարությունը որոշեց աճուրդի հանել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ի...
Կարդալ ամբողջովին