Դեպի վեր

Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը Interstellar-ից հետո նոր ֆիլմ է պատրաստում․ բացառիկ հարցազրույց ժամանակով ճամփորդության, մուլտիտիեզերքի և ավելիի մասին

armenpress.am09/30/2022, 6:30

Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը Interstellar-ից հետո նոր ֆիլմ է պատրաստում․ բացառիկ հարցազրույց ժամանակով ճամփորդության, մուլտիտիեզերքի և ավելիի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդը վաղուց է փորձում հասկանալ՝ արդյոք հնարավոր են ժամանակային ճամփորդությունները․ գնալ հեռավոր ապագա կամ տեղափոխվել անցյալ՝ ականատեսը լինելու պատմական որևէ ժամանակահատվածի։ 20-րդ դարում, Հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծման հետ մեկտեղ, գիտնականները փորձեցին տալ այս հարցերի գիտական պատասխանները։ Նրանց շարքում առաջիններից էր ամերիկացի տեսաբան ֆիզիկոս Քիփ Թորնը, ով ընդամենը 30 տարեկանում դարձել էր Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Նա 1980-ականների վերջում առաջ քաշեց հիպոթեզ այն մասին, որ ժամանակի մեջ ճամփորդություններ կարող են իրականացվել որդնախոռոչների միջոցով (հեղ․ - որդնախոռոչները, որոնց գոյությունը գիտականորեն դեռևս ապացուցված չէ, տարածության և ժամանակի տարբեր կետերը միացնող յուրօրինակ թունելներ են)։

Հենց այս գաղափարն էր, որ Թորնի օգնությամբ հիանալի կերպով վիզուալիզացվեց միջաստղային ճանապարհորդության մասին պատմող հոլիվուդյան «Interstellar» («Ինտերստելար») ֆիլմում. ամերիկացի ֆիզիկոսը հանդես եկավ ֆիլմի գործադիր պրոդյուսերի ու գլխավոր գիտական խորհրդատուի դերում։

Հարաբերականության ընդհանուր տեսության՝ աշխարհի գլխավոր մասնագետներից մեկը համարվող Թորնը մեծ ներդրում ունի գրավիտացիոն ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում։ 1984 թվականին նրա մասնակցությամբ հիմնված Լազերային-ինտերֆերոմետրիկ գրավիտացիոն-ալիքային աստղադիտարանը (LIGO) ավելի քան 30 տարվա աշխատանքի արդյունքում 2015 թվականին գրանցեց գրավիտացիոն ալիքները, որոնք ի հայտ էին եկել սև խոռոչների՝ 1,3 մլրդ տարի առաջ տեղի ունեցած միաձուլման հետևանքով։ Այս կարևոր գիտական հայտնագործության համար Թորնը 2017 թվականին արժանացավ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի։

STARMUS-ի փառատոնին մասնակցելու նպատակով անվանի գիտնականը ժամանել էր Հայաստան։ «Արմենպրես»-ը բացառիկ հնարավորություն ունեցավ խոսել ֆիզիկոսի հետ ժամանակի մեջ ճամփորդությունների, մուլտիտիեզերքի, գիտության նվաճումների, ինչպես նաև այն մասին, թե ինչի վրա է 82-ամյա գիտնականն աշխատում հիմա։

- Պարոն Թորն, Ձեր հետազոտությունները գրավիտացիոն ալիքների և սև խոռոչների վերաբերյալ փոխեցին Տիեզերքի հետ կապված ընկալումները։ Մեզնից շատերը գիշերը նայում են երկնքին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է թաքնված Տիեզերքի սև անհայտության մեջ։ Իսկ ի՞նչ եք Դուք մտածում, երբ նայում եք երկնքին։

- Երբ նայում եմ երկնքին, ես գիտակցում եմ և միշտ հասկացել եմ՝ առնվազն որպես չափահաս մարդ, որ այն, ինչ մենք տեսնում ենք, շատ փոքր մասն է այն ամենի, ինչ իրականում այնտեղ կա։ Ես գիտակցում եմ, որ մեր աչքերն ու միտքը պետք է բաց լինեն լայն հնարավորությունների համար, որպեսզի դուրս գան շատ ավելի հեռու այն սահմաններից, որ տեսնում ենք մեր աչքերով կամ այլ օպտիկական, էլեկտրամագնիսական աստղադիտակներով։ Հիմա, արդեն գրավիտացիոն ալիքների աստղադիտակներով մենք վստահաբար առաջին անգամ սկսել ենք ուղիղ կոնտակտ հաստատել տարբեր մարմինների, սև խոռոչների հետ, որոնք չեն արձակում ոչ մի լույս, ոչ մի էլեկտրամագնիսական ալիք, որոնք շատ ուժեղ կորացնում են տարածությունն ու ժամանակը: Ինձ համար այստեղ առանցքային է այն, որ կան օբյեկտներ, որոնք ունեն հետաքրքիր, հարուստ հատկություններ, ու որոնք կարող են ձևավորված լինել կորացած տարածություն-ժամանակից՝ առանց որևիցե նյութի, կամ էլ ձևավորվել տարածաժամանակային կորության ու նյութի խառնուրդից: Տիեզերքը շատ ավելի հարուստ է, քան կարծում էինք տասնամյակներ առաջ։

- Ինչպե՞ս եք վերաբերվում մուլտիտիեզերքի մասին հիպոթեզին՝ հաշվի առնելով այն փաստը, որ շատ դժվար կամ գրեթե անհնար է ստուգել՝ այն ճիշտ է, թե ոչ։

- Կարծում եմ՝ դա իրական հնարավորություն է, սակայն, իհարկե, վստահ չեմ, որ այն գոյություն ունի։ Ես հաստատապես հավատում եմ, որ կա հավանականություն, բայց, ինչպես Դուք ասացիք, մենք չունենք հետազոտական տվյալներ, որոնք թույլ կտան մեզ պատասխանել այս հարցին։

- Պրոֆեսոր Թորն, Ձեզ հաճախ են հարցնում, թե արդյոք հնարավոր են ժամանակային ճամփորդությունները: Սակայն, ես ուզում եմ հարցս այլ կերպ ձևակերպել. եթե ժամանակի մեջ ճանապարհորդությունը հնարավոր լիներ, ո՞ւր կուզեիք գնալ, ի՞նչ ժամանակահատվածում կուզեիք հայտնվել։

- Կարծում եմ՝ կուզեի գնալ հեռավոր ապագա, տեսնել, թե ինչ է տեղի ունենում հեռավոր ապագայում ու հետ վերադառնալ։ Հեռավոր ապագա գնալն, անկասկած, հնարավոր է, սակայն մենք չունենք բավարար չափով լավ տեխնոլոգիաներ այնտեղ շատ արագ հասնելու համար։ Սակայն խնդիրը հետ վերադառնալն է…

- Ի՞նչ եք կարծում, տիեզերական ուսումնասիրությունները մոտ ապագայում մարդկությանն ո՞ւր կտանեն։

- Կարծում եմ՝ ապագան ռոբոտների միջոցով, աստղադիտակներով, այդ թվում և գրավիտացիոն ալիքների դետեկտորներով և անմիջապես մարդու մասնակցությամբ ուսումնասիրությունների միախառնումն է։ Կարծում եմ՝ մարդու մասնակցությամբ ուսումնասիրությունները ևս կարևոր են։ Ես հատկապես ոգևորված եմ այն հնարավորությամբ, որ առաջիկա տասնամյակներում գուցե հնարավոր լինի շատ փոքր ռոբոտների մասնակցությամբ առաքելություններ (հեղ․ - նկատի ունի Breakthrough Starshot հեռանկարային ծրագիրը) ուղարկել Կենտավրոսի Պրոքսիմա՝ Կենտավրոսի ալֆա համակարգ, ինչպես նաև ուղարկել աստղադիտակներ, որոնք թռիչքի ընթացքում կնկարեն այն ամենն, ինչի միջով կանցնեն. վերոնշյալը, կարծում եմ, ամբողջությամբ կփոխի մեր մտածելակերպը, մեր պատկերացումները միջաստղային ճամփորդությունների մասին՝ հենց այն պահին, երբ կարողանանք այս ամենն անել փոքր ռոբոտների մասնակցությամբ առաքելության միջոցով:

Գիտեմ, որ շատ գիտնականներ կարծում են, թե անհեթեթություն է այդքան ջանք ներդնել՝ մարդկանց Տիեզերք ու այլ մոլորակներ ուղարկելու գործում։ Ես համաձայն չեմ նրանց հետ։ Իհարկե, կարծում եմ՝ մարդիկ մեզ շատ բան չեն տալիս։ Այո, ռոբոտներն ավելի լավ են գիտական բացահայտումների տեսանկյունից, սակայն մարդկանց ուղարկելն ունի ուժեղ մշակութային պատճառներ։ Մենք՝ մարդիկ, մեր ներսում ունենք ցանկություն, խորը հետաքրքրասիրություն, բացահայտելու ձգտում։ Կարծում եմ՝ այս մշակութային պատճառները շատ հիմնավոր են և դուրս են հատուկ երկրաֆիզիկական և կենսաբանական գիտական հետազոտությունների սահմաններից, որոնք կարող են արվել միայն ռոբոտիկայի միջոցով։

- Ո՞րն եք համարում 21-րդ դարի մեծագույն գիտական նվաճումը։

- Իհարկե, չգիտեմ, թե առաջիկա տարիներին որը կլինի մեծագույն գիտական նվաճումը։ Սակայն կարծում եմ, որ մեծագույն տեխնոլոգիական նվաճումը լինելու է հասուն քվանտային տեղեկատվական գիտությու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր