Շիրակի մարզում սկսվել է հացահատիկի բերքահավաքը, ու թեև ազատանցիները լավ բերք էին սպասում, սակայն կարկուտը բավականին մեծ վնասներ է հասցրել:
Մեծ ցանքատարածություններ ունեցող ֆերմեր Գևորգ Աբրահամյանն ասում է, որ իր ակնկալածից մոտ 50 տոկոսով քիչ բերք կամբարի. – «Հացահատիկի ցանքատարածություններ կային, բայց հունիսի 14-ի կարկտահարությունը մեծ վնասներ պատճառեց: Դեռ հիմա չենք հավաքել բերքը, բայց երևի 50-60 տոկոսը վնասված է»:
Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանի խոսքով, այս տարի գյուղից խոպանչիների կեսը՝ 550 հոգի չեն մեկնել արտագնա աշխատանքի: Մնացել են գյուղում, վարկով, պարտքով հող մշակել, բայց այն եկամուտը չեն ունենա, որ արտագնա աշխատանքի մասին մոռանան:
Բերքահավաքից առաջ ցորենի մթերման գինը, ըստ Իկիլիկյանի, միջնորդները նվազեցրել են՝ դարձնելով ինքնարժեքից ցածր: Ըստ գյուղապետի, միջնորդներն առանց հողի հետ կռիվ տալու ավելի շատ եկամուտ են ունենում, քան գյուղացին. – «Միջնորդներն են մթերում, կենտրոնացված մթերում չկա: Մոտավորապես 100-105 դրամ ցորենի արժեքը էսօր առաջին հերթին ծիծաղելի է: Առանց էդ էլ տնտեսապետ շահութաբեր չի հացահատիկը, որովհետև, բոլորս լավ գիտենք, 250-350 հազար դրամի ծախս է կատարվում ցանքատարածությունների վրա, իսկ էսօր ընդամենը 25-30 ցենտների դեպքում նույնիսկ ինքնարժեքն էլ չի փակում»:
Պարտքով ու վարկով վար ու ցանք, հիմա էլ քաղ արած գյուղացին ուզի, թե չուզի այդ գնով մթերելու է, որ պարտքերը փակի: Սակայն ոչ բոլորն են պատրաստվում 105 - 110 դրամով ցորեն մթերել:
Ազատանցի ֆերմեր Գևորգ Աբրահամյանը հաշվել է. տարիներ առաջ 1 տոննա ցորենի վաճառքից ստացված գումարով ավելի շատ հոգս էր հոգում, քանի հիմա. – «Տարիներ առաջ բերքահավաքի սեզոնին ցորենը մեր մոտ վաճառվել է 140-150 դրամով: Եվ վերցնենք վառելիքի կուրսը ինչքան է եղել էն ժամանակ: Դրամն էլ է արժեվորված էղել: Էդ 150 հազար դրամով ահագին հարց կարելի էր լուծել, մեկ տոննա ց...
Կարդալ ամբողջովին