ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզպետարանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում լարված իրավիճակ է, քանի որ թուրքերը գերի են վերցրել սահմանը հատած հովիվներին, այնուհետև վերադարձրել, իսկ գյուղում զինված թուրքեր կան։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Արագածոտնի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը։
«Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։
Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վե...
Կարդալ ամբողջովին