Դեպի վեր

Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար. փորձագետ

yerkir.am11/26/2021, 8:06
  • Email
  • Facebook
  • Twitter

Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար. փորձագետ

Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, պանթուրքիզմի գաղափարախոսության, օրեր առաջ Էրդողանին նվիրված թուրքական աշխարհի քարտեզի մասին Yerkir.am-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարո՛ն Պետրոսյան, ուժերի ինչպիսի՞ դասավորություն է Այսրկովկասում Արցախյան վերջին գոյապայքարից հետո: Մասնավորապես, Թուրքիան, կարծես, բավականին ամրացրել է դիրքերը:

-Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում արձանագրվեց ուժային հստակ փոփոխություն։ Մասնավորապես, Ռուսաստանը և Թուրքիան ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում և՛ հետպատերազմյան գործընթացներում, և՛ տարածաշրջանում ունեցած իրենց ազդեցությամբ։ Իսկ նախկինում իրենց դերակատարությունը ունեցող մի շարք երկրներ` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների առումով, զգալի ազդեցություն ունեին տարածաշրջանային գործընթացներում և հատկապես Արցախյան հակամարտության կարգավորման գործում`մեծ հաշվով զիջեցին իրենց դիրքերը։

Տարածաշրջանային գործընթացներից դուրս մնաց Իրանը, քանի որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել պատերազմից հետո, որոնցում ավելի ազդեցիկ էր Ռուսաստանի և Թուրքիայի դերը, փաստացի որևէ հնարավորություն չէր ընձեռում Իրանին` տարածաշրջանային գործընթացներին իր մասնակցությունը ունենալու համար։

Պետք է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որոշակի նոր ձևաչափի հիմքեր ստեղծեց, որի նպատակը ոչ միայն հրադադարի հաստատումն էր, այլև Արցախյան հակամարտության, Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի կարգավորումը։ Այդ փաստաթուղթը ճանապարհային քարտեզ է, որը ենթադրում է տարածաշրջանում կայունության հաստատման, հարաբերությունների վերականգման որոշակի գործընթաց։ Եվ հենց այս փաստաթղթի շնորհիվ Ռուսաստանն իր ազդեցությունը հզորացրեց տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կարելի է դիտարկել երկու ուղղություն։ Նախ, ռուս-թուրքական` հրադադարի վերահսկման ընդհանուր մոնիթորինգի կենտրոնի ձևավորումն էր և դրանում Թուրքիային վերապահված որոշակի պարտականությունները. եթե մինչև այդ, տարածաշրջանում Թուրքիան որևէ շոշափելի դերակատարություն չուներ, ապա Արցախյան կարգավորման գործընթացում ունեցավ այն դերը, որին ձգտում էր։ Մյուս կարևոր ձեռքբերումն իր սեփական ազդեցության աննախադեպ տարածումն էր Ադրբեջանում, այդ երկրում, գրեթե բոլոր բնագավառներում` անգամ հասարակության շրջանում, մեծ հեղինակություն ունենալն էր։ Եվ վերջինը տարածաշրջանային հարթությունում կապիտալիզացնելու փորձն է, որը Անկարան փորձում է կյանքի կոչել 3+3 ձևաչափով։

-«Զանգեզուրի միջանցքի» բացման պարագայում Թուրքիան կարո՞ղ է իրագործել իր դարավոր երազանքը` իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը։

-«Զանգեզուրի միջանցքի» նախագիրծը`լինելով թուրք-ադրբեջանական նախագիծ, ծառայելու է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։ Այն ոչ միայն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության ապահովման համար է, այլև ավելի լայն իմաստով` այն կապ է ամբողջ թրքախոս աշխարհի հետ։ Առաջին հայացքից սա Ադրբեջանի համար ներկայացվող նախագիծ է, բայց ռազմավարական նպատակները միտված են բավարարելու Թուրքիայի իշխող վարչակարգի հավակնությունները, կամ ավելի գլոբալ` պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործումը։ Ինչ վերաբերում է միջանցք ստանալու Ադրբեջանի ձգտմանը, բնականաբար, Հայաստանը պետք է ձգտի բոլոր հնարավոր մեխանիզմներով խուսափել միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ տրամադրելու հնարավորություններից։ Առանց չափազանցնելու պետք է նշեմ, որ այդ ուղղությամբ պետք է իրականացվեն բոլոր հնարավոր ջանքերը, և՛ ռազմական ուժի առումով, և՛ դիվանագիտական` փորձելով համախմբել համախոհ երկրներին, որոնք կգնահատեն սպառնալիք-ճանապարհի հնարավոր տրամադրումն Ադրբեջանին։

-Wargonzo տելեգրամյան ալիքի փոխանցմամբ Սյունիքի վերջին մարտական գործողություններից հետո, Մոսկվան ուժեղացված պարեկային ծառայության է անցկացնում հայ-իրանական, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմաններին։ Ձեր կարծիքով, Մոսկվան ինչպիսի՞ հեռահար նպատակների է ձգտում հասնել։

-Ռուսաստանի հիմնական նպատակը նոյեմբերի 9-ի ձևաչափով իրեն վերագրած պարտականությունները հնարավորինս անցնցում իրականացնելն է։ Կարճաժամկետ հեռանկարում, Ռուսաստանի հիմնական մարտավարությունը կարող ենք դիտարկել այս տրամաբանությամբ։ Բայց երկարաժամկետ հեռանկարում, բնականաբար, Ռուսաստանի շահերը բոլորովին այլ են. այս տարածաշրջանում վճռորոշ դերակատարում ստանձնել՝ թույլ չտալով, որ այս տարածաշրջանում որևէ այլ դերակատար մեծացնի իր դերը, որովհետև մենք տեսնում ենք ակտիվ փորձեր Իրանի կողմից` վերականգնելու իր կորցրած դիրքերը, Թուրքիայի կողմից`ամրապնդելու իր դիրքերը, և Ռուսաստանը փորձելու է ամեն կերպ չեզոքացնելու այս երկրների փորձերը` զուգահեռ նաև Արևմտյան երկրներինը։ Այսինքն՝ Ռուսաստանը ունի բավականաչափ երկարաժամկետ ծրագրեր կապված մեր տարածաշրջանի հետ։

-Պանթուրքիզմի գաղափարախոսության բարձրակետն օրեր առաջ Ռ. Թ. Էրդողանին նվիրված թուրքական աշխարհի քարտեզն էր, որը հստակ ուրվագծում է այն բոլոր երկրներն ու ուղղությունները, որոնց հարցում տարիներ շարունակ Անկարան նպատակային քաղաքականություն է վարել։ Այդ երկրներից անմասն չմնաց նաև Ռուսաստանը։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում այս առումով։

-Թուրքիան մի քանի տասնամյակ նպատակային քաղաքականություն է վարել այդ ուղղությամբ, այսինքն՝ նախկին Օսմանյան կայսրության տարածքներում աստիճանաբար սեփական ազդեցությունը մեծացնելու նպատակով։ Թուրքիան նպատակային քաղաքականությամբ ցանկանում է այդ քարտեզով նշված տարածաշրջաններում ամրապնդել իր դիրքը`անհրաժեշտության դեպքում որևէ ձևաչափով միավորելու դրանք։ Այն հիմնված է ազգային գաղափարի հենքի վրա։ Այսինքն՝ այդ քարտեզը հստակ քարոզչական, ինչպես նաև ծրագրային փաստաթուղթ է, թե ինչպիսի ուղղությամբ է Թուրքիան իր ազդեցությունը տարածելու, իսկ այդ գաղափարախոսությունը հիմնվելու է պանթուրքիզմի գաղափարախոսության հիման վրա։ Անկարայի քաղաքականությունը միտված է ազդեցիկ դերակատարություն ունենալ մի քանի տա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 413.5
EUR 407 424
RUR 6.42 7.05
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր