Դեպի վեր

Կոմիտասյան երգը խորությամբ է ընկալվում աշխարհում. հարցազրույց Իսպանիայում բնակվող օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյանի հետ

armenpress.am07/23/2022, 7:18

Կոմիտասյան երգը խորությամբ է ընկալվում աշխարհում. հարցազրույց Իսպանիայում բնակվող օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյանի հետ

Վահրամ Թադեւոսյան, արտիստական անունը՝ Վաննո Թադեո. օպերային երգիչ, տենոր: Արմատներով՝ մշեցի: Ապրում, ստեղծագործում է Իսպանիայում: «ՀՀ» օրաթերթի հարցազրույցը ճանաչված երգչի հետ:

-Երգի, երաժշտության հանդեպ Ձեր նախասիրությունները գալիս են մանկությունի՞ց, թե՞

-Հայրս, որ նկարիչ է, շատ էր երազում, որ գնամ իր հետքերով եւ անգամ գերազանցեմ իրեն: Ես լսեցի հայրական հորդորը եւ ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Ավարտելով՝ մեկնեցի ծառայության, որից հետո վերադարձա եւ զգացի, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում. ես, որ երգել եմ կամ ինձ երգացրել են հինգ-վեց տարեկանից, այսինքն՝ ունեցել եմ այդ շնորհքը, այն կրկին արթնացել էր իմ մեջ: Եվ ասես դարձի եկա, սկսեցի լրջորեն զբաղվել ինձնով, աստիճանաբար զարգացնել կատարումներս, ավելի շատ երգել: Հայտնի երգիչներից ինձ առաջինը լուսահոգի Լուսինե Զաքարյանը լսեց: Դա մի հատված էր պատարագից: Անզուգական երգչուհին ոգեւորեց ինձ՝ ասելով, որ հրաշալի ձայն ունեմ, ձգտելու դեպքում գուցեեւ երկրորդ Արմենակ Շահմուրադյան ծնվի:

-Հետաքրքիր է Լուսինեի հետ հանդիպման հանգամանքը

-Հորս՝ Լեւոն Թադեւոսյանի, եւ հայտնի լեզվաբան Հովհաննես Բարսեղյանի որդու միջոցով եղավ դա: Նրանք շատ մտերիմ էին Լուսինեի եւ նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի հետ, ովքեր հաճախակի էին լինում հորս արվեստանոցում, որտեղ էլ ինձ լսեց սիրված երգչուհին: Այնուհետեւ նա միջնորդեց, որ ընդունվեմ կոնսերվատորիայի նախապատրաստական կուրս, որն ավարտելուց անմիջապես հետո արդեն երկրորդ կուրսի ուսանող էի: Երրորդն էքստեռն կարգով ավարտեցի: Դրա նախապայմանը նախապատրաստականում կատարելագործվածությանս լուրջ մակարդակն էր: Ավելին՝ արդեն նվաճել էի Վերդիի մրցանակը՝ Բարսելոնայում կայացած Վինյանսի անվան միջազգային մրցույթում: Ի դեպ, այդ մրցույթին մասնակցությունս հովանավորել էր Ամենայն հայոց Գարեգին Ա երջանկահիշատակ Վեհափառը:

-Եվ դա առիթ եղավ, որ մնայի՞ք Իսպանիայում:

-Թերեւս այո, որովհետեւ կապերս այնտեղ քիչ-քիչ ընդլայնվեցին, եւ ես շուրջ մեկ տարի մնացի այդ երկրում: Ունեի զբաղվածություն՝ դասեր էի տալիս տենորներին եւ սոպրանոներին: Ինձ հետ կար եւս մեկ հայ՝ Սերգեյ Բարսեղյանը: Նա էլ բասերին եւ բարիտոններին էր ուսուցանում: Սկսեցի նաեւ շրջագայել. եղա բասկերի երկրում, Անդալուզիայում, իսպանական այլ մարզերում: Հետո հրավեր ստացա՝ մասնակցելու մի շարք քննությունների, որպեսզի կարողանամ ընդունվել Միլանի՝ «Լա Սկալա»-ին կից ակադեմիան: Բայց դրա համար անհրաժեշտ էր կոնսերվատորիական լիարժեք կրթություն: Եվ ես եկա Հայաստան՝ կիսատը լրացնելու: Այստեղ ինձ օգնեց ռեկտոր Արմեն Սմբատյանը: Չորրորդ կուրսում էքստեռն կարգով ավարտեցի հայրենի կոնսերվատորիան եւ մեկնեցի Իտալիա: Այնտեղ ինձ լսեցին շատ հայտնի դեմքեր, ուսումնառությունս լիարժեք էր, ստացա դիպլոմ՝ համերգային երգչի որակավորումով: Եվ նորից սկսվեցին համերգային շրջագայություններս՝ այս անգամ՝ իտալական քաղաքներում:

-Դուք համերգներ եք ունեցել նաեւ Ռուսաստանում, այո՞:

-Երեք ելույթ եմ ունեցել Մոսկվայում, մեկը՝ էստրադայի թատրոնում, երկու անգամ՝ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ: Այդ համերգների առիթով իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել լուսահոգի մեծ բարերար Լեւոն Հայրապետյանին: Ելույթներ եմ ունեցել նաեւ մեր հայրենակցուհու՝ Ալեգրովայի, Մալինինի, Նիկոլաեւի, Ռոտարույի հետ:

-Դուք երգում եք նաեւ Կոմիտաս

-Իհարկե: Եվ երգում ինձ հոգեհարազատ երգերը: Նաեւ Եկմալյանի պատարագից հատվածներ՝ հատկապես ծանր համարվող տարբերակները: Դրանցից երգել եմ եվրոպական երկրների եկեղեցիներում, մայր տաճարներում՝ Մադրիդ, Վալենսիա, Բարսելոնա: Եկեղեցիներից հրավերներ եմ ստացել մանավանդ այն օրերին, երբ նշվում էր ապրիլի 24-ը:

-Ի՞նչ կասեք աշխարհի տարբեր երկրներում հայ երգարվեստի տարածման, հանրայնացման առումով:

-Ինչ վերաբերում է իմ առաքելությանը, մշտապես ձգտել եմ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Իսպանիայում, ե՛ւ Իտալիայում, ե՛ւ Բելգիայում, ե՛ւ Գերմանիայում առավելա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր