ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է, որ Ադրբեջանը դեռևս չի կարողանում իրենով անել օկուպացված տարածքները։
«Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցը ուշագրավ է թե աշխարհաքաղաքական կոնտեքստի, թե ընտրած ժամանակահատվածի առումով։ Սակայն առանձնակի ուշադրության է արժանի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ համաձայն որի Ադրբեջանը պատրաստվում է Ուկրաինայում գյուղատնտեսական նշանակության հողեր վարձակալել։
Այս փաստը հետաքրքրական է հատկապես 44-օրյա պատերազմից հոտո Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների մեծ մասի օկուպացիայի համատեքստում։
Գաղտնիք չէ, որ այդ շրջանները ներառում էին գյուղատնտեսական նշանակության հսկայական հողեր, որոնք ապահովում էին հացահատիկի, բանջարա-բոստանային կուլտուրաների և մրգերի մեծածավալ պաշարներ։
Այդ հողերը կարևոր նշանակություն ունեին ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Նաև փաստ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում բախվել է հացահատիկի դեֆիցիտի հետ։
Այս համատեքստում Ադրբեջանի կողմից Ուկրաինայ...
Կարդալ ամբողջովին