Դեպի վեր

Գյումրու տոնն այս տարի հետաքրքիր նախաբան կունենա․ համայնքի բյուջեից 8 մլն դրամ կհատկացվի

armtimes.com06/22/2022, 2:48

Գյումրու տոնն այս տարի հետաքրքիր նախաբան կունենա․ համայնքի բյուջեից 8 մլն դրամ կհատկացվի

Օգոստոսի 26-ին Գյումրիում անցկացվելիք «Երևանի օրեր»-ը հետաքրքիր նախաբան կդառնա օգոստոսի 27-ի մեծ տոնի՝ «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության անցկացման համար։

Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

«Երևանի օրեր»-ը կշարունակվի նաև օգոստոսի 27-ին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգոստոսի 26-ին Գյումրու ամենատարբեր հատվածներում կազմակերպել տոնավաճառներ, ցուցահանդեսներ, համերգներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ, հանդիպում-քննարկումներ, համատեղ մանկական և երիտասարդական համերգային ծրագրեր։

«Ի դեպ, մեկ կարևոր դիտարկում. այս ծրագրերից մեկի ընթացքում Երևանի քաղաքապետարանը Գյումրու նորաստեղծ մանկական փողային նվագախմբին կնվիրի երաժշտական գործիքներ։ Սա առաջին դեպքը չէ։ Երևանի քաղաքապետարանի հետ մեր համագործակցության արդյունքում մեկ տարի առաջ երաժշտական գործիքներ ստացավ նաև Մանսուրյան աշակերտական կամերային նվագախումբը։ Ուրախ եմ, որ մեր համագործակցությունն այս կտրվածքով նաև այս տարի է շարունակվում»,- ասաց Թովմասյանը։

Արդեն օգոստոսի 27-ին մեծ հանդիսավորությամբ Գյումրին կնշի իր տոնը։ Նախորդ օրվանից մեկնարկելիք բոլոր միջոցառումներին կավելանան Գյումրու բոլոր պետական երաժշտական համույթները, անհատ կատարողները, արվեստի ու արհեստի բնագավառների բոլոր ներկայացուցիչները։ Տոնի մասնակիցները կդառնան բոլոր այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ որոշակի մասնակցություն ու ներդրում ունեն Գյումրու մշակութային կյանքում։

«Որոշել ենք անել ամեն բան, որ որևէ թիրախային լսարան բաց չմնա, որովհետև յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրություններն ու իր լսարանը։ Որևէ կոլեկտիվ ու համույթ դուրս չի մնալու մեր ծրագրերից։ Կարևոր նշանակություն ու դեր ունեն նաև թանգարանները, ձեռագործ արվեստի վարպետներն ու բոլոր ստեղծագործողները»,- զեկուցեց Լիլիթ Թովմասյանը։

Երկօրյա մեծ միջոցառումները, ըստ Թովմասյանի, կեզրափակվեն աննախադեպ մեծ համերգով, որը կկայանա Վարդանանց հրապարակում։ Լուսաձայնային բացառիկ հագեցվածությամբ բեմում հնչելու են կենդանի կատարումներ Հայաստան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր