«Պարոն Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել է Սերժ Սարգսյանի պահանջով, ու նրա ցանկությամբ էլ կարելի է ենթադրել, որ նա կվերադառնա, ամեն դեպքում թե ինչ կլինի, ինչ չի լինի, առաջիկա օրերը ցույց կտան, իսկ այս ամենը ստեղծված է քաղաքական դաշտում խառնաշփոթ ստեղծելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանելով հարցին, թե ինչ կարելի է ակնկալել ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստից, որ կայանալու է վաղը: Հիշեցնենք, որ սպասվում է, որ նիստի ժամանակ քննարկվելու է ԲՀԿ նախկին լիդեր Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը, և հնարավոր է, որ ԲՀԿ-ականները հորդորեն, կոչով դիմեն նրան, որպեսզի վերադառնա:
Ըստ Ռ. Մեհրաբյանի` այս ամենն ուղղակի քաղաքական դաշտում եղած խառնաշփոթն ավելի լայնացնելու համար է. «Քանի որ «Հանրապետական» կուսակցությունն, իրոք որ, խնդիրներ ունի` թե ներկուսակցական, թե ընդհանուր երկրի հետ կապված, ցուցանիշներն այսօր վատթարանում են, բոլոր տենդենցները ցույց են տալիս, որ դրական սպասելիքներ, որ ի...
Կարդալ ամբողջովին