Դեպի վեր

«Շորժային և մեր ծնողներին մենք պարտական ենք մեր կենսագրությամբ»

azatutyun.am03/9/2019, 10:48
  • Email
  • Facebook
  • Twitter

«Շորժային և մեր ծնողներին մենք պարտական ենք մեր կենսագրությամբ»

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում երեկ բացվեց չորս գեղանկարչուհիների՝ Անուշ Առաքելյանի, Զարուհի Մուրադյանի, Անուշ Չուբարյանի և Լուսին Մամյանի համատեղ ցուցահանդեսը: «Սևան» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է կանանց գարնանային տոներին:

Գեղանկարչուհիներն այստեղ ներկայացված իրենց ստեղծագործություններում պատկերում են իրենց սերն ու հույզերը հայրենի բնաշխարհի՝ մասնավորապես Սևանի ու Շորժայի նկատմամբ, որտեղ անցկացրել են իրենց պատանեկության ու երիտասարդության վառ տարիների ամառային հանգիստը Նկարիչների ստեղծագործական տանը՝ հայ գեղանկարչության և քանդակի արդեն դասական անուններ դարձած իրենց անվանի ծնողների հետ՝ Առաքել Առաքելյանի, Թերեզա Միրզոյանի, Ղուկաս Չուբարյանի, Հենրիկ Մամյանի, Սարգիս Մուրադյանի հետ:

«Նրանք կոնկրետ Շորժայի սիրահարներ են եղել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Անուշ Առաքելյանը: - «Եվ նրանց միջոցով մենք էլ կարողացանք այդ մի կտոր հողը սիրել, պահել մեր սրտերում և հիմա սեր խոստովանել մեր բնության, մեր Սևանի, մեր այդ տարածքի, որը նկարիչները պահել-պահպանել են, սիրել են, գուրգուրել են․․․ հիմա սա մեր սիրո արտահայտությունն է»:

Լուսին Մամյանը հավելեց․ - «Այս ցուցահանդեսը իր մեջ հիշատակ է պարունակում, այս ցուցահանդեսով մենք ուզում ենք հիշել մեր ազնիվ ծնողներին՝ նկարիչներին, որոնք մշակի պես ծառայեցին իրենց հայրենիքին և մշակույթին: Հիշել նաև բոլոր այն մարդկանց, որոնք կողքին անցավ մեր կյանքը այդ չտեսնված Սևանի լուսապայծառ, արևաշատ, արևավառ օրերում»:

Զարուհի Մուրադյան․ - «Քանի որ մենք բոլորս մեր գեղանկարչական և նկարչական լավագույն տարիները անցկացրել ենք Սևանում, այդ միտքը կամաց-կամաց Սևանից եկավ դեպի Շորժա, որովհետև Շորժան մեր ամենասիրելի վայրն է: Ես ընդհանրապես չ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 478 485
EUR 557 572
RUR 6.54 6.8
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր