Դեպի վեր

Ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել Լիբանանից Հայաստան ժամանող հայերի համար (տեսանյութ)

armtimes.com09/16/2020, 3:54

Ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել Լիբանանից Հայաստան ժամանող հայերի համար (տեսանյութ)

Լիբանանից ժամանող հայերի համար Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, համագործակցելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ սկսել է իրազեկումների շարք։ Պարբերաբար տրվում է տեղեկություն՝ ոստիկանության տարածքային բաժինների, դրանց տեղակայման վայրերի վերաբերյալ և կոնտակտային տվյալներ։

Այս մասին տեսանյութ է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Իրազեկման շրջանակներում լիբանանահայերին նաև տեղեկացնում են, թե ինչպես դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալու համար։

ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը սահմանվում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով և ենթաօրենսդրական ակտերով։ Ազգությամբ հայերը կարող են քաղաքացիություն ստանալ պարզեցված ընթացակարգով։ Մասնավորապես՝ առանց ՀՀ-ում վերջին 3 տարում օրինական հիմունքներով բնակվելու, Սահմանադրության վերաբերյալ թեստ հանձնելու և հայոց լեզվին տիրապետելու պահանջների կատարման։

«Ազգությամբ հայերը քաղաքացիություն ստանալու համար դիմում են ԱՎ վարչություն կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝ սահմանված կարգի դիմում, լրացնում են դիմում-հարցաթերթիկ՝ հայերենով, իրենց անձնագիրը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը, 6 գունավոր լուսանկար, ծննդյան վկայականը և դրա նոտարական թարգմանությունը, իսկ եթե օտարալեզու է, ազգությամբ հայ լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, որոնք սահմանված են համապատասխան նորմատիվային որոշմամբ, նաև պետական տուրքի վճարման անդորրագիր, որը 1000 դրամ է։ Քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացվում են անձամբ՝ բացառությամբ անգործունակ ճանաչված քաղաքացիների, որոնց դեպքում դիմումը ներկայացվում է խնամակալի միջոցով։ Դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում, և քաղաքացիության հարցերը լուծվում են ՀՀ նախագահի հրամանագրով»,-տեղեկացրել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի պետ Իրինա Մկրտչյանը։

Սփյուռքից, մասնավորապես՝ Լիբանանից ժամանած մեր հայրենակիցները Հայաստանում կարող են ունենալ նաև վարորդական իրավունքի վկայականի հետ կապված խնդիրներ: Լիբանանի իրավասու մարմինների կողմից տրված լիբանանյան ազգային վարորդական իրավունքի վկայականներով ոչ միայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր