Դեպի վեր

«Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին

armenpress.am05/4/2021, 12:00
  • Email
  • Facebook
  • Twitter

«Նարեկ» համույթը «44» պարային ներկայացմամբ արվեստասերներին կպատմի 44-օրյա պատերազմի մասին

Արցախյան 44-օրյա պատերազմին արվեստագետներն անդրադառնում են և՛ երաժշտությամբ, և՛ կտավներով, և՛ թատերական ներկայացումներով, համերգային ծրագրերով ու այլ նախաձեռնություններով: «Նարեկ» համույթը, որն իր գործունեության ընթացքում ներկայացումներով հանրայնացրել է հայ մարդուն, Հայաստանին հուզող խնդիրները, պատերազմի մասին ևս կխոսի պարի լեզվով:

Համույթի «44» պարային ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մայիսի 6-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համույթի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանն ընդգծում է, որ ներկայացման մեջ քաղաքական ենթատեքստեր չկան: Նա վստահեցնում է՝ մեկ գործողությամբ պարային ներկայացման հանդիսատեսին կարևոր արժեքների մասին մտորելու, խորհելու հնարավորություն կտա: «Սա հայրենասիրական բնույթի ներկայացում է: Ժողովուրդ, որը կուրորեն ապրում է, ստեղծում է, արարում է, գնում է պատերազմ՝ հանուն հայրենիքի: Ե՞րբ են բացվում մարդու աչքերը: Երբ նա կորուստներ է կրում: Բեմադրությունը դիտելուց հետո յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա, թե ի՞նչ լուծում է հնարավոր գտնել»,-նշում է Ջուլհակյանը:

Ամբողջ ներկայացման ընթացքում արտիստները պարում են կապած, փակ աչքերով: Նրանց աչքերը բացվում են միայն բեմադրության եզրափակիչ հատվածում, և վերջիններս հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել:

Ներկայացման ռեժիսորը Դրամատիկական թատրոնի ռեժիսոր, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյանն է: Ջուլհակյանը համագործակցում է նաև խորեոգրաֆ Արա Ասատուրյանի հետ: Թիմի անդամներն են մենապարուհի և փորձավար Մելինե Առաքելյանը, տնօրեն Աիդա Անդրեասյանը:

Արման Ջուլհակյանի խոսքով՝ 1915 թվականից մեր վերքերը չեն սպիացել, և համույթն արվեստի միջոցով մշտապես անդրադառնում է ցավոտ թեմաների, առաջ է քաշում հասարակությանը հուզող խնդիրներ: «Մինչև հիմա մենք պայքարում ենք, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Պետք է նաև պայքարել, բարձրաձայնել այսօրվա խնդիրները՝ պատերազմներից և այլ արհավիրքներից հետագայում խուսափելու համար: «Նարեկ» պարային համույթը հաճախ է շրջագայում ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերում, այլև արտերկրում և պարի միջոցով ներկայացնում Հայաստանին առնչվող հարցեր: Մեր բոլոր ներկայացումներում մեր պատմությունն է, և այն պատմում ենք նաև օտարներին»,- ընդգծում է բալետմայստերը:

2017 ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 518.5 523.5
EUR 626 641
RUR 6.95 7.2
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր