Դեպի վեր

Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները

panorama.am07/1/2020, 4:36

Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է գործունեության 15 տարվա արդյունքները

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ-ն ամփոփում է իր գործունեության 15 տարվա արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Վիվա-ՄՏՍ ընկերության հանրային կապերի բաժինը:

«Գործունեության հիմնական ձեռքբերումներն ու դրանց հիմքում ընկած արժեքները ներկայացված են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան տեսաուղերձում , ինչպես նաև՝ ընկերության յություբյան պաշտոնական էջում :

Վիվա-ՄՏՍ-ն անցել է մարտահրավերներով հարուստ ուղի՝ իր բջջային հզոր ցանցը հասանելի դարձնելով բնակչության 99.8%-ին: Տարիների ձեռքբերումները շոշափելի են հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջինն է գործարկել ինչպես երրորդ սերնդի (3G) համահանրապետական ցանցը, այնպես էլ՝ չորրորդ սերնդի (4G) ցանցը 2010-ին` Հայաստանն ընդգրկելով 4G ցանց ունեցող պետությունների առաջին տասնյակում, ինչը կարևոր քայլ էր աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա երկրի դիրքն ամրապնդելու ու միջազգային հեղինակությունը բարձրացնելու հարցում: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջատար, Վիվա-ՄՏՍ-ը նաև իրականացնում է ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, ներառյալ՝ Հայաստանում ստարտափ ընկերությունների զարգացմանն աջակցելը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն (ԿՍՊ) առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վիվա-ՄՏՍ-ի առաքելության մեջ: 15 տարվա ընթացքում ընկերությունն իրականացրել է շուրջ 29 միլիարդ դրամի սոցիալական ներդրում՝ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում: ԿՍՊ շրջանակում ընկերությունը նաև կիրառում է նորարարական լուծումներ, մասնավորապես՝ մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում ներդնելով այլընտրանքային էներգիայով սնվող՝ լուսավորության ու ջեռուցման ժամանակակից ու ծախսարդյունավետ համակարգեր:

Վիվա-ՄՏՍ-ն ունի ինքնատիպ դիմագիծ. այն ազգային մտածելակերպով տեխնոլոգիական ժամանակակից ընկերություն է: Ֆեյսբուքյան տեսաուղերձում (https://m.facebook.com/MTSArmenia) Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է այն հիմնական արժեքները, որոնք թույլ են տվել ամուր հիմքերի վրա դնել ընկերությունն ու ապահովել հետագա զարգացումը: «Վիվա-ՄՏՍ-ի ցանցը կառուցվել է զրոյից, ու թերևս դա է պատճառը, որ մեր թիմն այսքան կուռ ու համերաշխ է, մեկս մյուսին հասկացող, ու մեր հավաքական կամքը՝ այսքան զորեղ: Ուժեղ թիմը դա ուժեղ անհատների, զրոյից արժեք ստեղծած ու կայացած մասնագետների ամբողջությունն է՝ մեր ամենամեծ արժեքը: Մենք ընտանիք ենք. մենք հոգ ենք տանում միմյանց համար, միասին ուրախանում ենք, միասին՝ տխրում, իրար ներում ենք ու ներում հայցում, ինչպես ցանկացած ամուր ընտանիքում: Մենք միասին ենք կայացել ու կայանում, միմյանցից ենք սովորել ու սովորում, մենք մարդիկ ենք, ովքեր միասին երկար ճանապարհ են անցել, միմյանց ձեռք մեկնել, միմյանց ճանաչել: Ու մեր սիրելի բաժանորդների հետ միասին, մենք մեծ ուժ ենք», - նշել է գլխավոր տնօրենը:

2005 թվականին մուտք գործելով շուկա՝ Վիվա-ՄՏՍ-ն արմատապես փոխեց տարիներ շարունակ գոյություն ունեցող իրավիճակը. Հայաստանում վերացավ մենաշնորհը բջջային կապի ոլորտում: Բջջային կապը դարձավ լիովին հասանելի: Ապահովվեց մրցակցային առողջ միջավայր ու ընձեռվեց օպերատորի ընտրության հնարավորություն: Թողարկվեցին հետվճարային ու կանխավճարային քարտեր, կորպորատիվ լուծումներ՝ մեծ, միջին ու փոքր ձեռնարկությունների համար: Մարդիկ ստացան անկաշկանդ շփվելու հնարավորություն՝ մատչելի սակագներով: Բջջային կապի հիմնական կայաններ տեղադրվեցին ամենահեռավոր ու քիչ բնակեցված գյուղերում, բարդ ռելիեֆ ունեցող վայրերում՝ հաճախ անտեսելով բիզնեսի ամենակարևոր՝ ներդրումների վերադարձելիության սկզբունքը:

«Մենք եղել են Վիվասել, դարձել ենք Վիվա-ՄՏՍ: Միջուկը Վիվան է, հայի կողմից ստեղծված արժեքը, որն ունի հայկական ինքնություն, հայեցի մտածելակերպ, հայկական ոգի: Վիվա-ՄՏՍ-ը կայացած կառույց է, աշխատասեր հայ մարդու զգա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR407419
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր