Դեպի վերեւ

Պուտինը չեզոքացրեց վտանգը. Ադրբեջանը կարող է անարգել կրակել

168.am06/20/2016, 2:20
  • Email
  • Facebook
  • Twitter

Պուտինը չեզոքացրեց վտանգը. Ադրբեջանը կարող է անարգել կրակել

Սանկտ Պետերբուրգում ժամեր առաջ ավարտված Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, ինչպես սպասում էին հայկական կողմը և ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները, չդարձավ մայիսի 16-ի Վիեննայի հանդիպման շարոունակությունը: Լավագույն դեպքում, այդպիսին դարձավ այնքանով, որքանով: Վիեննայի հանդիպման առանցքային կետը շփման գծում վերահսկողական մեխանիզմի ներդրումն էր, որը համարվում է պատերազմը կանխարգելող հիմնական միջոցը, որովհետև դա հնարավորություն է տալու բացահայտել պատերազմը սկսող կողմին: Այն, ինչը պետք չէ Ադրբեջանին, որի համար միջազգային հանրության` երկու կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունները ցանկացած պահի Ղարաբաղի նկատմամբ դիվերսիոն կամ պատերազմական գործողություններ սկսելու գրավական են: Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, համենայնդեպս, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, այդ մեխանիզմի ներդրման հարցն ընդհանրապես չի շոշափվել: Այդ մասին որևէ խոսք չկա նաև երեք երկրների նախագահների հայտարարության մեջ, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները 2016թ. հունիսի 20-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում` ՌԴ Նախագահի հրավերով, և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 473.5 475.25
EUR 534 538
RUR 7.36 7.45
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ