Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները դանդաղ են առաջ գնում: Մեր քաղաքացիների թվում դեռ բազմաթիվ են այնպիսիք, որոնք չեն վստահում որեւէ տեսակի պատվաստանյութի կամ պարզապես վախենում են դրա կողմնակի ազդեցություններից:
«Հայկական ժամանակը» այս անգամ հարցումներ է իրականացրել մշակութային գործիչների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու, թե ինչպիսին է նրանց վերաբերմունքը պատվաստանյութերի հանդեպ, ովքեր են պատվաստվել, ովքեր են մտադիր, ովքեր՝ չէ: Հարցվածների մի մասը, պարզվեց, դեռ չեն կողմնորոշվել, թե որ տեսակի պատվաստանյութով են ուզում պատվաստվել, կամ առհասարկ՝ ուզում են, թե՝ չէ, մի մասը չեն վստահում, մյուս մասն անգամ չի էլ մտածել այդ մասին: Իհարե, կային նաեւ մարդիկ, ովքեր պատվաստվելու որոշում ունեին:
Երգիչ Արսեն Սաֆարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ չի պատվաստվել եւ դեռ այդ մասին չի էլ մտածում: Սաֆարյանը հայտնեց, որ ցանկություն չունի պատվաստվելու: Առայժմ ոչինչ իրեն չի պարտադրում պատվաստվել: Երգիչն ասաց՝ դեռ այլ երկիր մեկնելու մտադրություն եւս չունի, որ բազմաթիվ թեստավորումներից խուսափելու համար ստիպված պատվաստվեր:
Իսկ ահա երգիչ-երգահան Վահագ Ռաշը մտադիր է առաջիկայում պատվաստվել, քանի որ աշխատանքի բերումով Հանրապետությունից շատ է բացակայում եւ ամեն անգամ թեստ հանձնելը ժամանակատար ու հավելյալ ծախսեր պահանջող գործընթաց է: Ռաշը պատվաստմանը նորմալ է վերաբերվում: «Ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս կպատվաստվեմ»,- ասաց երգիչը:
Երգիչ-երգահան, հայկական շոու բիզնեսում բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանն էլ ասաց, որ ժամանակի սղության պատճառով դեռ չի պատվաստվել, սակայն առաջիկայում անպայման պիտի պատվաստվի: Հարցին, թե ի՞նքն էլ մշակույթի որոշ գործիչների նման հյուրախաղերի կամ երկրից մեկնելու համար է պատվաստվում, ասաց, իհարկե՝ ո՛չ. «Առողջապահական ու մի շարք նկատառումներից ելնելով եմ առաջին հերթին պատվաստվելու»:
Իսկ ահա երգչուհի Սոնա Շահգելդյանը չի վստահում որեւէ տեսակի պատվաստանյութի: «Չեմ ուզում փնովել կամ վատ արտահայտվել առհասարակ, բայց չեմ վստահում: Ընտանիքիս անդամներն էլ չեն պատվաստվել: Անկեղծ ասած իմ ընկերական շրջապատում էլ շատ-շատ են այն մարդիկ, որոնք չեն վստահում ու չեն ուզում պատվաստվել»,-ասաց Շահգելդյանը: Հարցին, թե կորոնավիրուսով վարակվե՞լ է, ասաց, որ չի զգացել. «Գուցե վարակվել եմ, բայց գլխի չեմ ընկել: Ես բնույթով թեթեւ մարդ եմ, կորոնավիրուսին էլ սովորական գրիպի նման եմ վերաբերվում: Եթե այդպես նայենք, ամեն տարի հնարավոր է մի նոր վիրուս ի հայտ գա, պատկերացնում եք ինչ կլինի, եթե դրանց բոլորի դեմ սկսենք պայքարել»: Երգչուհու կարծիքով՝ կորոնավիրուսն էլ սովորական մնացած վիրուսների նման է եւ անհատական է, յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է հաղթահարում ու դիմադրում:
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գեւորգյանն էլ ասաց, որ ցանկություն ունի պատվաստվելու, սակայն չի պատկերացնում, թե որ պատվաստանյութով, քանի որ մտավախություն ունի, որ հետագայում կարող է առանձին երկրներ գնալու համար խնդրի առաջ կանգնի. «Մտածում էի ռուսականով պատվաստվել, բայց դա Եվրոպան չի ընդունում»: Երգիչը ենթադրում է, որ կորոնավիրուսով վարակվել է, որովհետեւ ունեցել է բոլոր այն ախտանշանները, որոնք սովորաբար ունենում են վարկվածները: «Բայց չեմ էլ ստուգվել, որովհետեւ առանձնակի ծանր չեմ տարել, խնդիր չի եղել»,-ասաց Գեւորգյանը:
Երգիչ Մավր Մկրտչյանն էլ դեռ չի պատվաստվել: «Չեմ եմ էլ պատրաստվում, եթե, իհարկե, էնպիսի վիճակ չստեղծվի, որ պարտադիր լինի դա»,- ասաց նա:
Հաղորդավար, հումորիստ, «Վիտամին ակումբ»-ից հայտնի Չարենցը՝ Կարեն Սահակյանը դեռեւս չի պատվաստվել: Հարցին, թե մտադի՞ր է առաջիկայում, ասաց. «Դեռ չեմ ուզում: Անկեղծ ասած այդ մասին չեմ էլ մտածել»:
Իսկ ինչ են մտածում թատերարվեստի ոլորտի գործիչները
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ինչպես ինքն է ասում, պատվաստվողների թվում առաջին ծիծեռնակն է եղել։ Պատվաստվել է մարտին: «Ապրիլին արդեն պա...
Կարդալ ամբողջովին