Դեպի վեր

Փաշինյանի օգտին նախընտրական քարոզչություն է իրականացնում և գաղտնի շտաբ է ստեղծել ոստիկանության քրեականի նոր պետը. news.am

panorama.am05/4/2021, 7:00

Փաշինյանի օգտին նախընտրական քարոզչություն է իրականացնում և գաղտնի շտաբ է ստեղծել ոստիկանության քրեականի նոր պետը. news.am

news.am-ը գրում է.

«Թեև նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, սակայն իշխանություններն արդեն լծվել են վարչական ռեսուրսի կիրառմամբ Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելու գործին։

NEWS.am–ի աղբյուրների պնդմամբ՝ այս օրերին Փաշինյանի օգտին նախընտրական քարոզչություն է իրականացնում և կոնկրետ համայնքներում գաղտնի շտաբային աշխատանքներ համակարգում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության պաշտոնյային այդ գործում աջակցում է եղբայրը՝ «ԷՄ ՋԻ» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Արսեն Վարդանյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծնունդով վարդենիսցի եղբայրները ստանձնել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Վարդենիս համայնքում Փաշինյանի համակիրների հավաքագրման և ընտրողների ցուցակներ կազմելու պատասխանատվությունը։

Նշենք, որ Վարդան Վարդանյանը կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Վարդանյանը իշխանափոխությունից հետո մինչև 2020թ. հունվարը զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնը, որից հետո պաշտոնանանկ է արվել և 6 ամիս մնացել ոստիկանության կադրերի ռեզերվում, ապա 2020թ. հունիսին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը:

Վարդանյանը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնին է նշանակվել 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրման օրը։ Մեզ հայտնի դարձավ, որ ընտրություններից առաջ իշխանությունների օգտին աշխատելու համար Վարդան Վարդանյանն իր նվիրվածություն է հայտնում Փաշինյանին՝ ոստիկանության համակարգում վերականգնվելու, ապա նաև նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար։ Իսկ նրա գործարար եղբայրը Փաշինյանին աջակցելով հույս ունի առանց վարչարարական խոչընդոտների ընդլայնել իր բիզնեսը։

Ուշագրավ է, որ եթե նախկինում ընտրություններից առաջ ակտիվանում էին քրեական հեղինակություններն ու թաղային խմբավորումները, ապա այս անգամ իշխանությունները որոշել են իրենց վերարտադրությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր