Հայ հոգևորականները երեք ամիս է չեն կարողանում մուտք գործել Դադիվանք։ Ադրբեջանն արգելում է անգամ վանական համալիրի տարածքը մտնել։ Դադիվանքի սպասավոր Հայր Ներսեսը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ադրբեջանական պատճառաբանությունները հիմնավորված չեն.
«Ադրբեջանցիներն առանց որևէ հիմնավոր բացատրության ուղղակի թույլ չեն տալիս մուտքը։ Երեք ամիս առաջ՝ մայիսի սկզբից, ադրբեջանցիները տարբեր պատրվակներով՝ սկզբում պանդեմիայի, հետո գետի վարարման արդյունքում ճանապարհների քանդվելու հետ կապված պատճառաբանեցին, որ ելք ու մուտքը արգելում են։ Այնուհետև սկսեցին պարզապես խնդիրներ հարուցել»։
Մայիսից մինչև օրս վանք մուտք գործելու թույլտվություն չունեն նաև ուխտավորները, իսկ հոգևորականները վանք այցելել են մեկ անգամ։
«Մինչ այդ մեր վանականներից տարբեր խնդիրներով Էջմիածնում էին, վերադարձը բավական դժվարացավ, բայց, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները կարողացան համոզել և ներս մտցնել։ Դրանից հետո առողջական, կենցաղային, կազմակերպչական հարցերով երկու հայր սուրբ դուրս եկանք վանքից ու դրանից հետո գրեթե մեկ ամիս է չենք կա...
Կարդալ ամբողջովին