Նոր ընտրություններն ու նոր քաղաքական համակարգի ձեւավորումը կլինի փրկությունը․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Շիրազի որդին՝ քանդակագործ, նկարիչ Վանանդ Շիրազը։
«Այսօր բեկումնային ժամանակաշրջան ենք ապրում։ Այս երեք տարում երեւաց ամեն բան։ Ժողովուրդը, ես՝ նույնպես, հույս էր կապում, որ կլինի ավելի լավ, բայց ընկել ենք անդունդը․ ոչ թե եզրին ենք, այլ անդունդում։ Դուրս գալ է պետք, այլեւս հնարավոր չէ, փոփոխություններ են պետք»,- ասաց նա։
Երկիրն այս վիճակի հասցրած պատասխանատուները, ըստ քանդակագործի, չեն գիտակցում իրենց ահռելի մեղքը, ուստի այս վիճակից դուրս գալու համար ազգովի պետք է ինքնակազմակերպվենք։
«Հասարակության պառակտումը հնարավոր է հաղթահարել միայն ընտրությամբ, պետք է գնալ եւ ընտրել այն ուժին որի մեջ պոտենցիալ ենք տեսնում։ Այս ընտր...
Կարդալ ամբողջովին