Դեպի վեր

«Երկրի մասին լուրերով պատկերացում կազմելը, պարզվեց, այդքան տեղին չէ». «Էմփիրեյ»-ի Սարգիս Մանուկյան

bravo.am06/27/2022, 12:24

«Երկրի մասին լուրերով պատկերացում կազմելը, պարզվեց, այդքան տեղին չէ». «Էմփիրեյ»-ի Սարգիս Մանուկյան

«Էմփիրեյ» ռոք-խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանի հետ զրույցը սկսեցինք մանկությունից՝ համ, հոտ, գույն ունեցող ապրելավայրից: Ասաց՝ հենց այդ ամենն է իրեն քաշում, հետ բերում Երեւան:- Դե, դա ճակատագրի մի հատվածն է. ես միառժամանակ եմ բացակայում այստեղից։ Իսկ մանկությունը միշտ էլ սնուցող է։ Մենք ինչ կանք, դա մեր մանկությունն է։ Գուցե տարիների ընթացքում որոշակի փոփոխությունների են ենթարկվում բնավորությանդ գծերը, բայց հոգու խորքում դու այն ես, ինչ բերում ես մանկությունից։

- Ձեր մանկության թաղը կա՞:

- Թաղը կա՝ Կոմիտաս-Ֆուրմանով(այժմ՝ Մամիկոնյանց), բայց տունը՝ ոչ։ Ծնողներիս մահից հետո տեղափոխվեցի այլ տեղ ապրելու։ Իսկ, ընդհանուր առմամբ, Երեւանն է իմ թաղը։

- Եթե կան մարդիկ, ովքեր մանուկ հասակից են երգում, Դուք սկսեցիք բավական հասուն տարիքում, ինչո՞ւ։

- Առաջին անգամ ձայնագրվել եմ 18 տարեկանում՝ «Ասպարեզ» ռոք-խմբի հայտնի երգերից: Միշտ մտքումս էի պատկերացնում, որ պիտի երգեմ. երբեք բարձր չէի երգել, բայց սերը երաժշտության հանդեպ միշտ է եղել։ Երբ 14-15 տարեկան էի, ռադիոյով ոչ հաճելի երաժշտություն էր հնչում, ենթագիտակցորեն դա ինձ դուրս չէր գալիս, չէի հասկանում՝ ինչու։ Բայց արդեն հասուն տարիքում, երբ սկսեցի լուրջ քայլեր անել երաժշտության ասպարեզում, հասկացա՝ վատ էր ձայնագրված, վատ էր մատուցվում։ Իսկ այն երգերը, որ եթերից դուրս գտնում էի, իմ լսածի նման չէին ու ավելի հոգեհարազատ էին: Ռադիոյով հիմնականում հնչում էին «սովետական մտածելակերպով» երգեր։ Ես Led Zeppelin, Deep Purple լսելուց հետո չէի կարողանում այդ երգերը լսել։ Այդ երգերում ազատություն եւ էմոցիաներ չկային։

- Դուք 1992 թվականին ավարտեցիք դպրոցը եւ ընդունվեցիք Երեւանի «Դավիթ Անհաղթ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արաբագիտության բաժինը։

- Այո, բայց ինչ-որ պահից հասկացա, որ առանց այն էլ տեսողություն խնդիր ունեմ, մինչեւ ավարտեմ, տեսողությունս էլ կկորցնեմ։ Իրենք մի տառը բառասկզբում այլ կերպ են գրում, բառամիջում՝ այլ կերպ, ու մի կետը կարող էր փոխել բառի իմաստը, իսկ ինձ համար այդ կետը գտնելը խնդիր էր: Փոխեցի իսպաներենի բաժին, բայց երկու ձայնագրության մասնակցելուց հետո հասկացա, որ այլեւս չեմ ուզում շարունակել ուսումը։

Ստեղծագործական կյանքս սկսվեց փոքր խմբի հետ: 20 տարեկան էի, ու մի խումբ երգիչ էր ման գալիս։ Բայց այդ խումբը երկու ամսվա կյանք ունեցավ։ 1993-ի դեկտեմբերն էր, ծանոթացա կիթառահար Կարեն Արզումանյանի հետ։ Միասին նոր խումբ ստեղծեցինք, ու 1994-ին մեր առաջին ակումբային համերգը եղավ։ Այն իսկապես թարմություն էր այդ տարիներին։ Սկզբում «անդրգրաունդում» էինք ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերեցինք 2003-ին։ Մինչեւ 1999-ը չոր մետալային երաժշտություն էր, Գիսանեն, մեզ միանալով, այն հարստացրեց, նոր գույն բերեց, ու կարեւոր մի բան փոխվեց։ Մինչ այդ երգերը միայն անգլերեն էին, բայց Գիսանեն գտավ այն ոսկե միջինը, որ առանց խուճուճ ու կոպիտ բառերի, այլ սիրուն, փափուկ հայերենով կարելի է ռոք երգել։

Մենք այդ բարդույթից ազատեցինք ոլորտը: Իրականում դժվար էր. հա՛մ երաժշտությունը չպետք է տուժեր, հա՛մ էլ տեքստը պետք է ճիշտ տեղ հասներ։ Մարդիկ կային, որ գալիս էին մեր համերգներին ու ասում՝ պարզվում է՝ սիրել են ռոք ու չեն հասկացել։ Այդ բարդույթը կար, որ ռոքը հայկական չի: Մենք լիքը պատեր կոտրեցինք, դժվարությունների միջով անցանք. ռոք խմբերի համար եթերը փակ էր, չէին վստահում, որ ռոք-խումբը կարող է եթերին համապատասխան նյութ տալ։ Բայց եթերում ավելի զզվելի բաներ էին հնչում։ Իհարկե, համախոհներ գտանք հեռուստատեսություններում, ռադիոներում, ու մեզ եթեր տրամադրեցին։

13


- 2013-ին հեռացաք Հայաստանից, բնակություն հաստատեցիք ԱՄՆ-ում, առանձին գործունեություն եք ծավալում, բայց մնացիք «Էմփիրեյ»-ի Սարգիսը։

- Մինչեւ հիմա էլ ինձ համարում եմ «Էմփիրեյ»-ից։ Շատ անձնական բան է, չեմ կարող փակագծերը շատ բացել, բայց «Էմփիրեյը» կենդանի օրգանիզմ է։ Այն միայն անուն չէր, մենք պատասխանատվություն ունեինք այդ անվան հանդեպ, հոգ էինք տանում, այն ապրող մարմին էր։ Միշտ ասում եմ՝ «Էմփիրեյ»-ի նախկինը չի լինում։

- ԱՄՆ-ում կիթառահար Կարո Սարաֆյանի հետ նորովի սկսեցիք ներկայացնել գուսան Շերամի երգերը, հատկապես մեծ հնչեղություն ունեցան «Զեփյուռ կդառնամ», «Խռոված է» երգերը: Ինչպե՞ս միտք հղացավ նորովի ներկայացնել այդ երգերը։ Հիշեցնեմ Ձեր այն խոսքը, որ սկզբում ասացիք՝ ժամանակին նման երգեր չէիք կարողանում լսել։

- Իսկապես: Մի օր մեր տանը հավաքված էինք, մաեստրո Կարո Սարաֆյանն ասաց՝ արի փորձենք ակուստիկ մի բան նվագել։ Ու մենք շատ զգույշ էինք, որ ստեղծագործությունը չտուժի, բայց մատուցման ու էսթետիկայի առումով իմ ճաշակը բերեմ։ Ճիշտ եք, կան երգեր, որ այն ժամանակ չէի պատկերացնի՝ կգա մի օր, ու ես կերգեմ։ Այն ժամանակ ավելի ծայրահեղական էի ու ասում էի՝ հաստատ չեմ երգի, բայց տարիքի հետ հասկացա՝ ոչ թե երգերն էին վատը, այլ՝ մատուցման ձեւը։

13


- Նոր տեսահոլովակ ունեք. այս անգամ ներկայացնում եք Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» ստեղծագործությունը։ Գիտեմ, որ Գրիգորիչի հետ ուզում էիք նախագիծ իրականացնել, բայց չհասցրիք։ Այս երգն էլ միասին ընտրեցիք, բայց նա չհասցրեց լսել վերջնական տարբերակը:

- Մեր վերջին խոսակցության ժամանակ Արթուր Գրիգորյանի հետ որոշեցինք մոտ 4 երգ ներկայացնել, սկսել հենց այս երգից՝ նոր շունչ տալով: Այն երգել է մեր լավագույն երգիչներից լուսահոգի Արմեն Գեւորգյանը, ով ուղղակի հրաշալի է կատարել։ Շատ զգույշ հարցրի՝ «Գրիգորիչ, կարո՞ղ եմ մի քիչ փոխել», ասաց՝ ինձ վստահում է, ինչ ուզում եմ, անեմ։ Վստահ եմ, որ այնտեղ կլ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր