ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը դատի է տվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ու սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Նա պահանջում է սահմանված կարգով իր կենսաթոշակը վերահաշվարկել եւ ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարն իրեն վճարել:
Ալվինա Գյուլումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունները դադարեցումից հետո հետո նրանցից 2-ի կենսաթոշակները հաշվարկվել են ՍԴ օրենքի մասին մի կետով, իսկ իրենը մեկ այլ կետով եւ արդյունքում ինքը ստանում է նրանց ստացած կենսաթոշակի կեսից էլ պակաս:
Հարցին՝ ի՞նչ խնդիր է առաջացել, որ իր կենսաթոշակն այլ կերպ է հաշվարկվել, Գյուլումյանը պատասխանեց. «Ասում են, դուք 2014 թվականին այստեղ չեք աշխատել, բ...
Կարդալ ամբողջովին