Դեպի վերեւ

Ինչպես է ընտանիքում երեխաների ծնվելու հերթականությունն ազդում նրանց բնավորության վրա

orer.am01/31/2017, 2:45
  • Email
  • Facebook
  • Twitter

Ինչպես է ընտանիքում երեխաների ծնվելու հերթականությունն ազդում նրանց բնավորության վրա

BlogNews-ը գրում է.

Դուք հավանաբար լսել եք, որ ավագ երեխաները հիմնականում ավելի պատասխաատու և ինքնուրույն են, մինչդեռ միակ երեխաները հակված են եսասիրության և եսակենտրոնության: Արդյոք սրանք պարզապես կարծրատիպեր են, թե՞ երեխաների ծնվելու հերթականությունն իրոք ազդում է նրա բնավորության վրա:

BlogNews-ը գտել է բոլոր հարցերի պատասխանները:

Ծնվելու հերթականության թեորիան ծագել է դեռևս 1920-ականներին: Այն առաջ է քաշել Ալֆրեդ Ադլերը՝ Զիգմունդ Ֆրեյդի ընկերն ու կոլեգան: Ադլերը հավատացած էր, որ այն հերթականությունը որով երեխան ծնվում է ընտանիքում անքակտելիորեն ազդում է նրա մարդ տեսակի ձևավորման վրա:

Ավագ երեխա. Համաձայն Ադլերի՝ ավագ երեխան հակված է լինել պահպանողական, իշխանության ձգտող և օժտված է առաջնորդի հատակնիշներով: Քանի որ նրանք մանկուց հոգ են տանում իրենց կրտսեր քույր/եղբայրների մասին, ավագ երեխաները մեծանում են ավելի հոգատար և ավելի պատրաստակամ են լինում ծնող դառնալու հարցում: Միջնեկ երեխա. Այս երեխաների համար ավագ եղբայր/քույրը այսպես ասած «տեմպ սահմանող» են: Միջնեկ երեխաները շարունակ փորձում են գերազանցել ավագիներին: Նրանց զարգացումն ավելի արագ է ընթանում: Միձնեկ երեխաները հակված են ամբիցիոզ լինելուն, սակայն եսասեր չեն: Նրանք հաճախ չափից դուրս մեծ և անհասանելի նպատակներ են դնում իրենց առջև: Սա հանգեցնում է բազմաթիվ անհաջողությունների, սակայն անհաձողություններին դիմակայելը կոփում է նրանց:

Կրտսեր երեխա. Որպես կանոն, կրտսեր երեխաները մանկուց չափից դուրս շատ ուշադրություն և հոգատարություն են ստանում թե՛ ծնողների և թե՛ ավագ քույրերի/եղբայրների կողմից: Այդ իսկ պատճառով նրանք պակաս փորձառու և ինքնուրույն են: Այնուամենայնիվ, նրանք հաճախ հակված են գերազանցելու իրենց ավագ քույր/եղբայրներին: Պատմությանը հայտնի են բազմաթիվ կրտսեր երեեխաներ, որոնք ամենաարագ ատլետներն են, լավագույն երաժիշտները և ամենատաղանդավոր նկարիչները: Կրտսեր երեխաները շատ շփվող են և հաճախ անպատասխանատու են: Միակ երեխա. Չունենալով ո՛չ քույր, ո՛չ եղբայր՝ ում հետ կարող էր մրցակցել, միակ երեխան խաճախ մրցակցության մեջ է մտնում սեփական հոր հետ: Բամբակների մեջ մեծացած այս երեխաները նույն հոգատար և հիացական վերաբերմունք են ակնկալում նաև անծանոթներից: Եսակենտրոնությունն ու տատանողականությունը այս երեխաներին բնորոշ գծերից են: Միակ երեխաները հիմնականում դժվարություններ են ունենում հասակակիցների հետ շփմն հարցում: Այս երեխաները հակված են պերֆեկցիոնիստ լինելու և ամեն գնով հասնում եմ իրենց ն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 486 488
EUR 518 523
RUR 8.24 8.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ