Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Իսկ Սահմանադրական դատարանում ընթանում էր աշխատանքային նիստ, օրակարգում երկու օր շարունակ ՍԴ նախագահի ընտրության հարցն էր, սակայն այսօր էլ ՍԴ նախագահ չընտրվեց:
Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ կա պայքար, որի բովանդակությունը հանրության կողմից տեսանելի չէ: «Կա կարծիք, որ Խունդկարյանը եղել է Սերժ Սարգսյանի համախոհների կողմից առաջադրված թեկնածու, և նա չկարողացավ բավարար ձայներ հավաքել»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը: Նա նաև ընդգծեց, որ դատական համակարգը դեռևս Սերժ Սարգսյանի ոլորտն է, և դատավորների մեծ մասը առ այսօր հավատարիմ են նրան. «Սա հանցավոր համագործակցություն է»:
«Դատավորների մեծ մասը այդ պաշտոնին հասել են կոռուպցիայի միջոցով կամ իրենց մատուցած ծառայությունների դիմաց, և...
Կարդալ ամբողջովին