Երեկոյան Սունդուկյանի անվան ազգային թատրոնի փոքր դահլիճը լցված էր Հայաստանի վաստակավոր արտիստ եւ Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար Աննա Էլբակյանով: Ամենուր նրա նկարներն էին, գործընկերներն ու ընկերները, հարազատներն ու թատերական աշխարհի մարդիկ, որոնք հավաքվել էին դերասանուհու 60-ամյակը նշելու:Ծաղիկները, նվերները, շնորհավորանքներն ու անակնկալները բազմաթիվ էին: Հոբելյարը հայտնվեց «Երեւանի սիրուն աղջիկ» երգի հնչյունների ներքո՝ ամեն ինչ խորհրդանշական էր ու զուգահեռ տարված Պապին Պողոսյանի երգի հոլովակի հետ, որում Էլբակյանը պատշգամբում է:
Նա եկավ երկար ծափահարությունների ներքո, գրկեց հյուրերից մի քանիսին, ստացավ ծաղկեփնջեր ու դահլիճում իր տեղը զբաղեցրեց՝ ինքն էլ չիմանալով, թե դեռ ինչ անակնկալների է արժանանալու: Երեկոն լի էր երաժշտական ու բեմական համարներով, հումորով, իսկ ամենակարեւոր իրադարձությունը «ԱՆ» մրցանակաբաշխությունն էր: «Լավագույն վարպետ» մրցանակը հանձնեց Անահիտ Աղասարյանը, այն ստացավ Նիկոլայ Ծատուրյանը, որի բեմադրած մի քանի ներկայացումներում Էլբակյանը խաղացել է:
«Այնքան երկար ենք աշխատել այս սիրունիկի հետ, առաջին անգամ, երեւի, 30 տարեկան էիր»,- ասաց Ծատուրյանը:
«Երբ ինձ առաջին անգամ տեսաք, ասացիք. «Յախք, սրա ձենը»,- տեղից բացականչեց Էլբակյանն, ու բոլոր հավաքվածները ծիծաղեցին:
«Անկա ջան, այդ խոշոր, հսկա աչքերով ու սիրունիկ դեմքով, քո հրաշք տաղանդով երկար եւ երջանիկ ապրիր»,- ավելացրեց Ծատուրյանը:
«Լավագույն խաղընկերոջ» անունը հայտնեց Արաքսյա Մելիքյանը, որն Էլբակյանի հետ նույն բեմում եւս հանդես է եկել: Դերասանուհու նմանությամբ արձանիկը նա հանձնեց Հարություն Մովսիսյանին:
«Այս մրցանակը շատ գեղեցիկ ու հետաքրքիր է: Մեծ սիրով ենք միասին ստեղծագործել, Աննան ինձ համար միշտ մնացել է տարօրինակ կերպով շատ սիրելի։ Կարծում եմ՝ դեռ իր դերը պետք է խաղա: Աննա ջան, հավերժ երջանկություն եմ մաղթում, մեզ հետ լինես՝ Սունդուկյանի թատրոնում, քո ստեղծած ընտանիքով՝ Արմենի հետ, երկար կյանք՝ հայոց երկրի ու քեզ սիրող հանդիսատեսի հետ», - ասաց դերասանը:
«Լավագույն երաժշտական կատարման» մրցանակը Գարիկ Պապոյանինն ու Սոնա Ռուբենյանինն է՝ Էդգար Էլբակյանի «Մորս» երգի համար, որը նրանց կատարումից հետո ավելի շատ հայտնի դարձավ «Լուսին» անունով: Հավաքվածները եւս մեկ անգամ լսեցին այդ գեղեցիկ երգը:
Տարիներ առաջ Երիտասարդական պալատում Ֆորշն ու Աննա Էլբակյանը նկարահանել են «Ձեռքդ դիր ուսիս» երգը, որն այս անգամ կատարեցին իրենց դեմքերով խամաճիկների ուղեկցությամբ:
Ելույթից առաջ Էլբակյանը խոստովանեց. «Բայց չենք փորձել», Ֆորշն էլ հիշեցրեց, որ ուղիղ 33 տարի առաջ են միասին երգել ու դրանից հետո էլ չեն վերադարձել երգին:
Ապա Գարի Քյոսայանը նվագեց «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման համար գրված իր հուզիչ երաժշտությունը, ինչից հետո նրա հետ ելույթ ունեցավ նաեւ կինը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանը: Հոբելյարին շ...
Կարդալ ամբողջովին