Դեպի վերեւ

Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով․ «Գրքի աշխարհ»-ի հետքերով

hetq.am03/14/2016, 11:35
  • Email
  • Facebook
  • Twitter

Ինչպես խաբել հասարակությանը` կառավարության որոշումներում մշակութային վերնագիր դնելով․ «Գրքի աշխարհ»-ի հետքերով

12:00, 14 մարտի, 2016 Մարինե Մադաթյան 2012թ. Երևանը ճանաչվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այսպիսի որոշում կայացրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն` Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը: Տիտղոսը տրվում էր մեկ տարով: Եվ մինչ Երևանը պատվավոր կարգավիճակում էր, մշակույթի նախարարությունը հասցրեց մշակել և կառավարություն ներկայացնել «տարվան համահունչ» որոշման մի նախագիծ: Կառավարությունն էլ, այն հիմք ընդունելով, 2012 հուլիսի 26-ին ընդունեց N 1052 – Ա որոշումը։ Այն «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի» մասին է և սկսվում էր հետևյալ նախաբանով. «Ընդունել ի գիտություն, որ «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր….»: Նախարարությունն առաջարկում էր այդ նպատակով ընկերությանը վաճառել Կենտրոն համայնքում գտնվող շուրջ 340 քառ. մետր պետական հողատարածք: Որոշումն ընդունվեց և հողատարածքը սեփականության իրավունքով գրանցվեց այս ընկերության վրա, սակայն մինչ այժմ տարածքում որևէ «Գրքի աշխարհ» չկա: Կառավարությանն ներկայացրած ծրագիրն ընդամենը միջոց էր՝ տարածքը յուրացնելու համար: Կառավարությունը «չգիտեր», որ «Գրքի աշխարհը» չկա «Սոխոսենթր» ընկերությանը վաճառված տարածքը հարում է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին: Մակերեսը 335,5 քառակուսի մետր է. ընդգրկում էր դպրոցի 300քառ. մետր հողատարածքը և 33,5 քառ. մետր կաթսայատունը: Քաղաքապետի 2012թ. որոշումներից մեկով` երաժշտական դպրոցից բաժանված գույքին տրամադրվել է նոր փոստային հասցե` Ե. Կողբացի 36/3: Սա երևում է նաև կադաստրային փաստաթղթերում, սակայն գործնականում առանձնացված հասցեն հնարավոր չէր գտնել: Երաժշտական դպրոցի հարակից հատվածներում որևէ հուշող նշում չկար և հետևաբար դժվար էր հասկանալը` որտեղ պետք է փնտրել «Գրքի աշխարհը» կամ արդյոք շինարարություն ընթանում է: Մինչ այդ դիմել էինք կառավարություն` տեղեկանալու համալիրի կարգավիճակի մասին: Կառավարությունն, ի պատասխան, տեղեկացրել էր, թե «Գրքի աշխարհի» շինարարական աշ­խա­տանք­նե­րը մեկնարկել են: Չգտնելով որևէ հետք բազմաֆունկցիոնալ համալիրից` դիմեցինք քաղաքապետարան` ստանալու «Գրքի աշխարհի» շինարարության թույլտվությունը: Պարզվեց, որ շինթույլտվության ժամկետն ավարտված էր: Եթե «Սոխոսենթրը» այդ ժամանակ իսկապես շինարարություն էր իրականացնում, ինչպես տեղեկացրել էր կառավարությունը, ապա պետք է ունենար երկարացման թույլտվությունը, սակայն դա փաստաթղթերից բացակայում էր: Եվ երբ նորից դիմեցինք քաղաքապետարան` ստանալու ընկերության դեմ հարուցված վարչական վարույթի պատճենը` առանց շինթույլտվության երակարացման կառուցապատում իրականացնելու համար, միայն այդ ժամանակ պատասխան ստացանք, որ «Գրքի աշխարհի» շինարարությունը աշխատանքները երբևէ չեն էլ մեկնարկել: Ամրագրված չէ «երբ»-ը և կարող է դառնալ նաև երբեք Քաղաքապետարանը, որպես ստուգումներ իրականացնող և վերահսկող մարմնի, հղում է տալիս քաղաքաշինության նախարարությանը: Իսկ նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ, քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Արամ Մելքոնյանը, «Հետքի» հարցմանն ի պատասխան, տեղեկացնում է, որ «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման որևէ ժամկետ կառավարության որոշմամբ սահմանված չէ: Նույն պատասխանն ունի նաև «Սոխոսենթր» ընկերության առաջին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը: Նա է ղեկավարել ընկերությունը «Գրքի աշխարհ» ներդրումային ծրագիրը մշակույթի նախարարություն ներկայացնելու ժամանակ: Կոստանդյանն այժմ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենն է: Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը` Ն. Կոստանդյանի հետ, լուս` designdeluxegroup.com-ի «Հետքի» հարցին` երբ էին պատրաստվում ավարտել շինարարությունը, երբ ներկայացնում էին նախագիծը, Ն. Կոստանդյանը պատասխանում է. «Կառուցապատման աշխատանքների առումով ընկերությունը որևէ ժամկետային պարտավորություն չուներ»: «Հետք»-ը մշակույթի նախարարությունից ձեռք է բերել «Սոխոսենթր» ընկերության հետ կնքված պայմանգրերը: Դրանցում որևէ կետով նշված չէ, որ ձեռք բերվող հողատարածքը պետք է օգտագործվի «Գրքի աշխարհ» կառուցելու նպատակով: Այնպես որ, քաղաքաշինության տեսչության պետ Արամ Մելքոնյանն ու ընկերության նախկին տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը դեռ մի բան էլ մեզ մեղմ և հուսադրող պատասխան են տվել: Նրանք կարող էին պատասխանել, որ «Գրքի աշխարհը» կարող է նաև այդպես էլ չկառուցվել, և որ «ներդրումային» ծրագիրը ընդամենը առևտուր էր` մշակութային վերնագրով և նախաբանով: 2014 և 2015թթ. Քաղաքաշինության պետական տեսչությունը տարեկան ստուգումներ էր նախատեսել նաև «Գրքի աշխարհ»-ում, սակայն դարձյալ` միայն թղթերում: Որպես ստուգումները չիրականացնելու հիմք, Ա. Մելքոնյանը, «Հետքին» ուղարկված պատասխանում մեջբերում է կառավարության որոշումներից մեկը, որով կասեցվեցին ստուգումները մի շարք գերատեսչություններում: Սակայն այս որոշումը միայն 2015թ. համար էր, իսկ թե ինչու է, օրինակ, «Գրքի աշխարհը» դուրս մնացել ստուգումների ցանկից նաև 2014թ.-ին պատասխանում չի հստակեցնում: Իրականում համալիրը գրքերի հետ կապ ուներ միայն անվամբ 2014թ.-ին ընկերությունը քաղաքապետարան է ներկայացրել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման նախագիծը: Արդեն նշեցինք, որ տարածքում այժմ շինարարություն չի ընթանում, բացի այդ լրացել է շինթույլտվության ժամկետը: Սակայն եթե մի օր ընկերության սեփականտերերը որոշեն սկսել «Գրքի աշխարհի» շինարարությունը, ապա քաղաքապետարանում հաստատված կառուցապատման նախագիծը հետևյալն է: Պարզվում է` ընկերությունը նախագծել է տասներեք հարկանի բիզնես նախագիծ, որի միայն անունը կապ ունի գրքերի հետ: Սա հատված է համալիրի ճարտարապետաշինարարական մասից. «Կառույցը նախագծված է մեկ նկուղային և 12 վերգետնյա հարկերով….Կառույցի առաջին և երկրորդ հարկերը նախատեսված են որպես առևտրային տարածքներ, երրորդ հարկը` սրճարան, չորրորդից մինչը տասներկուերորդ հարկերը` գրասենյակային տարածքներ»: «Սոխոսենթր» ընկերության առաջին տնօրեն, այժմ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին հարցրինք, թե ինչու է նախատեսված բազմաֆունկցիոնալ համալիրը կոչվում «Գրքի աշխարհ» և ինչ կապ էր ունենալու այն գրքերի հետ: Նիկոլայ Կոստանդյանը պատասխանեց. «Նախատեսվում էր կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆուկցիոնալ համալիրը՝ որտեղ պետք է կազմակերպվեր գրախանութ»: Այն, որ շենքում, կամ հարկերից որևէ մեկում լինելու է գրախանութ, որևէ տեղ նշված չէ: Եվ եթե առևտրային տարածքներից որևէ մեկում գրքեր վաճառեն, դա կառույցը չի դարձնում գրքերի աշխարհ: Գրքերը միայն կազմելու են բազմահարկ բիզնես կենտրոնի մասն այնքանով, որքանով, օրինակ, սրճարանը: «Գրքի աշխարհը»` հողատարածքն առանց մրցույթի վաճառելու միջոց Պարզեցնենք, թե ինչու էր ծրագիրը կոչվում ներդրումային: «Գրքի աշխարհ»-ը ընկերությանը վաճառված տարածքի փոխհատուցման միջոցը չէր: Այն տարածքն օտարելու հիմնավորումն էր կամ նպատակը: Դա ընկերության կատարելիք ներդրումն էր, որը ինչպես տեսանք, չի կատարվել: Սակայն հենց «Գրքի աշխարհը» խաղարկելու շնորհիվ է ընկերությունը հողատարածք մասնավորեցրել և ոչ մրցութային գներով փոխատուցել հողատարածքի գինը: Այսպես, կառավարության առաջին որոշմամբ, որպես հողատարածքի փոխհատուցման միջոց, «Սոխոսենթր»-ը պարտավորվեց Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համար կառուցել համերգային դահլիճ և նոր կաթսայատուն: 288 քառակուսի մետր մակերեսով համերգային դահլիճի և կաթսայատան կառուցման աշխատանքները միասին գնահատվել էին 102 միլիոն դրամ, որից առաջին պարտավորության արժեքը կազմում էր մոտ 83 միլիոն դրամ, իսկ երկրորդինը` 19 միլիոն : Մշակույթի նախարարությունը որոշումն այնպես էր կազմել, որ դեռ մի բան էլ պարտքի զգացողություն էր առաջանում ընկերության հանդեպ: Ասվում էր, թե «Գրքի աշխարհի» հողատարածքի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն դրամ, մինչդեռ փոխհատուցման աշխատանքների գինը 102 միլիոն դրամ է և հետևաբար գերազանցում է ձեռքբերված հողի արժեքին: Շեշտենք, դպրոցի համար կատարված աշխատանքները չեն դրվել մրցույթի, դրանք մեկ անձից կատարվող գնում են: Հետևաբար, վերևում նշված աշխատանքների գինը կարող էր փոփոխվել, եթե աշխատանքը հանվեր մրցույթի, իսկ հայտատուն լիներ ոչ միայն «Սոխոսենթրը»: Դա չի արվել, որովհետև ընկերությունը փոխարենը պատրատվում էր ներդրում կատարել: Սա գիտեին նաև նախագիծը կազմողները, ովքեր կատարել են վերևում նշված պարտավորեցնող հաշվարկը : Ըստ քաղաքպետարանի տրամադրած փաստաթղթերի`«Սոխոսենթր»-ը փոքր չափի պարտավորության` կաթսայատան կառուցման աշխատանքների համար շինթույլտվություն է ստացել 2012թ. վեց ամսով: Կաթսայատան կառուցապատման փաստաթղթերում բացակայում էր շինթույլտվության երկարացումը, իսկ Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանը «Հետքի» հարցմանը պատասխանում է, որ կաթսայատունը կառուցվել է 2014թ.: Այսինքն` երկու տարի ուշացումով: Արդյոք կաթսայատան կառուցման ծախսերը համարժեք են կատարված աշխատանքներին, չենք կարող ասել: Նախահաշվի փորձաքննություննը կատարել է «Սեյսմանվտանգություն» ՍՊԸ-ն, որին համապատասխան ծառայություն համար վճարել է հենց «Սոխոսենթրը»: Փորձաքննող մարմինը կառույցի նախահաշվային ծախսերի վերաբերյալ բացասական կարծիք չի տվել: Վատ աշխատանքից դժգոհողը պետք է լիներ երաժշտական դպրոցի տնօրենը: Սակայն այս դեպքում նա պետք է դժգոհեր նաև իր եղբորից: «Սոխոսենթր» ընկերության տնօրենը կաթսայանատան կառուցման նախագծի ներկայացման ժամանակ եղել է Նիկոլայ Կոստանդյանը, ով Մարտունի Կոստանդյանի եղբայրն է: Փոխհատուցումն ի վերջո դարձան երաժշտական գործիքները. լուսանկարելն արգելված է Ընկերության պարտավորությունների կատարման ժամկետը սահմանվել էր 2,5 տարի` պայմանագրերի կնքման օրվանից: Դրանք կնքվեցին որոշումից մոտ չորս ամիս անց: Մեկը «Գույքի օտարման և գրավի պայմանագիրն» է, որով օտարվում էր հողատարածքը և գրավադրվում մինչև պարտավորությունների կատարումը: Երկրորդը «Գլխավոր կապալի պայմանագիրն» էր, որով կապալառուն` «Սոխոսենթրը», պարտավորվում էր կատարել կաթսայատան և համերգային դահլիճի կառուցման աշխատանքները և որպես վճարման միջոց ստանում հողատարածքը: Երկու տարի անց` 2014թ., երբ մի քանի ամիս էր մնացել համերգային դահլիճը կառուցելու ժամկետին, մշակույթի նախարարությունը «օգնության հասավ»: Նոր նախագիծ առաջարկվեց, որով համերգային դահլիճի կառուցումը փոխարինվեց «կապիտալ հիմնանորոգում» արտահայտությամբ: Ի՞նչ էր կապիտալ հիմնանորոգումը, դպրոցի ո՞ր հատվածն էր վերանորոգվելու, ոչ որոշ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 482.75 484.5
EUR 517 523
RUR 8.34 8.42
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ