«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ հանրության մոտ հարց է ծագում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հետ կապված: «Ես կուզենայի իմանալ՝ ի՞նչ կզբունքներով, մեխանիզմներով է կառավարությունը ընտրել Էդգար Շաթիրյանին որպես թեկնածու, եղե՞լ են այլ տարբերակներ, մրցույթ»,-հարցրեց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ հարցին պատասխանելը նախ ասաց, որ երբ ասում են, թե հանրության մոտ հարցեր են առաջացել, պետք է ճշտել այդ ներկայացուցիչների հեռախոսահամարները, հասցեները, որ իմանան՝ ում են նրանք ներկայացնում: Նա օրինակ բերեց, որ դպրոցներում հաճախելիությունը 97 տոկոս է, մինչդեռ երկուշաբթի մարդիկ կային, որ պնդում էին, թե հանրությունը բոյկոտում է դպրոցները:
«Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության պրոցեսում կային մարդիկ և շրջանակներ, ովքեր անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին և փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ։ Այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխությունը կառավարած, ղեկավարած գաղափարական թիմը ընդհանրապե...
Կարդալ ամբողջովին