PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Հանդիպմանը Նորին Սրբությունն ընդգծել է, որ վերջիններիս այցը Հայաստան լավագույն վկայությունն է երկու ժողովուրդների՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամական և ջերմ հարաբերությունների։ Կաթողիկոսը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են, և նմանօրինակ այցելություններն առավել կնպաստեն միջպետական կապերի ամրապնդմանը։
Անդրադարձ կատարվելով Իրաքի հայ համայնքին՝ կաթողիկոսը նշել է, որ վերջինս ևս իր կարևոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու երախտագիտությունն է հայտնել Իրաքի իշխանություններին հայ համայնքի և նրա հոգևոր կյանքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։ Հայոց Հովվապետը երկու ժողովուրդների կապերի սերտացման, ազգերի խաղաղ գոյակցության հարցում կարևորել էմիջկրոնական երկխոսությունը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Հայ Եկեղեցին իր հետևողական մասնակցությունն է բերում այդ գործընթացին։
Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առավել ամրապնդելու ու զարգացնելու։ Վերջինս ընդգծեց նաև, որ Իրաքի իշխա...
Կարդալ ամբողջովին