«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել և խոսել տարբեր խնդիրների մասին, այդ թվում՝ ընդդիմության համախմբման, իշխանափոխության և այլնի մասին: Նա մասնավորապես նշել է, որ շատ իրական է Հայաստանում իշխանափոխություն անելը, որովհետև իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողել է: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները:
– Ես՝ որպես Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչ, անձամբ շատ բացասաբար եմ վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարություններին: Ես կարծում եմ, որ մարդիկ, որոնք երկու անգամ արդեն եղել են իշխանության, անելիք չունեն նորից իշխանության գալու առումով: Նրանք արդեն իրենց ցույց են տվել: Երկրորդ՝ իմ աչքի առջև է ռուսաստանցի հայտնի գործարար ու բարերար Լևոն Մարկոսի օրինակը, որը դեռևս Քոչարյանի իշխանության օրոք շատ մեծ գումարներ է ներդրել Հայաստանում, հավատացել է այդ ժամանակվա իշխանություններին, վաճառել է Մոսկվայում իր շուրջ 30 ավտոլիցքավորման կայանները և այդ գումարները ներդրել Հայաստանում: Իսկ նրան Հայաստանում խաբել են. մենք բոլորս գիտենք «Երևան կրեդիտ բանկի» գործը: Եվ դա Քոչարյանի կառավարման դեմքն է: Այդ ժամանակ իշխանությունները հանդիպել են Լևոն Մարկոսի հետ, խոստումներ տվել: Լևոն Մարկոսի պես գործարարներն այդ ժամանակ մի քանի տասնյակ էին, և ես շատ լավ գիտեմ նրա գործի պատմությունը: Կոնկրետ Լևոն Մարկոսի դեպքում Քոչարյանի օրոք տեղի է ունեցել պետական ռեկետ, և նրա ձեռքից պարզապես խլել են ունեցվածքը:
– Նրա՝ քաղաքականություն վերադառնալու հավակնությունները ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք իրականությունից կտրված չե՞ն նրա հաշվարկները։
– Քոչարյանի օրոք Հայաստանում ծաղկել են մենաշնորհները, կոռուպցիան, օլիգարխիան, մարդկանցից խլել են բազմաթիվ ձեռնարկություններ, հետևաբար ես շատ բացասաբար եմ վերաբերվում նրա հավակնություններին: Մենք Ռուսաստանից շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Դա չի նշանակում, որ մենք չենք քննադատում այսօրվա իշխանություններին: Այսօրվա իշխանությունը ևս շատ սխա...
Կարդալ ամբողջովին