Դեպի վեր

Դատարանի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննի Նիկոլ Փաշինյանի վարքագիծը

slaq.am05/4/2021, 8:00
  • Email
  • Facebook
  • Twitter

Դատարանի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կքննի Նիկոլ Փաշինյանի վարքագիծը

Ապրիլի 27-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ եզրակացություն ընդունելու համար կազմակերպության ներկայացրած դիմումը մերժելու մասին հանձնաժողովի 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ. որոշումը։

ՀԿ-ից հայտնում են, որ Կազմակերպությունը նախորդ տարվա հունվարի 9-ին դիմում էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 2019թ․ դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները խախտելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու պահանջով.

Նիկոլ Փաշինյան. «Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:

Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք:

Սերմացու գողացող մկներ»։

2020թ. հունվարի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմակերպության դիմումը մերժելու մասին որոշում էր կայացրել՝ պատճառաբանելով, թե Վարքագծի կանոնագիրք ընդունված չէ և որ վարքագծի կանոնների բացակայության պարագայում Հանձնաժողովը իրավաչափ հիմք չունի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից սոցիալական հարթակում հնչեցված խոսքը գնահատելու և այն խախտում որակելու համար։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն, դիմելով վարչական դատարան, պահանջել էր ամբողջությամբ վերացնել հանձնաժողովի որոշումը և ի թիվս այլ իրավական հիմնավորումների, հայցադիմումում նշել էր, որ վարքագծի կանոնների բացակայությունը, որի ընդունումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարտականությունն է, չէր կարող հիմք հանդիսանալ կազմակերպության դիմումը մերժելու համար։

Դատարանն իրավական դիրքորոշմամբ նույնպես հետևություն է արել, որ վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոններ ընդունած չլինելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես վարույթ հարուցելը բացառող հանգամանք։

Դատարանն արձանագրել է նաև, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ որոշումը կայացնելու շրջանակներում սխալ են մեկնաբանվել և կիրառվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ խախտելով կազմակերպու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 518.5 523.5
EUR 626 641
RUR 6.95 7.2
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր