«Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ամբիոնից սահմանադրական փոփոխությունների մասին նախագծի անհրաժեշտության և հրատապության մասին խոսելիս ելույթ ունեցող «Իմ քայլը» իշխող կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում և վարչապետ Փաշինյանը, որդեգրել էին ինֆորմացիոն մանիպուլյացիայի ռազմավարությունը:
Մենք առանձնացրել ենք ամենից հաճախ կրկնվող սուտ փաստերը, որոնք կիրառվեցին երկրի գլխավոր ամբիոնից հանրության մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ բացասական կարծիք ձևավորելու նպատակով:
Մանիպուլյացիա N1: Գործող Սահմանադրական դատարանի առնվազն 7 անդամներ ունեն ուղղակի պատասխանատվություն և իրենց մեղքի բաժինն առնվազն վերջին 2 տասնամյակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների (1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններ) արդյունքների ձևախեղման համար:
Իրականում: ՍԴ գործող դատավորներից միայն 2-ի պաշտոնավարման ժամանակահատվածն է համընկնում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ՝ Հրանտ Նազարյան (նշանակվել է 1996 թ.- ին) և Ֆելիքս Թոխյան (նշանակվել է 1997թ.-ին), ովքեր նշանակվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական դատարանի 7 դատավորներից առնվազն 5-ը զուտ ժամանակագրական առումով չէին կարող որևիցե մասնակցություն ունենալ տվյալ պրոցեսներին, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդհանրապես չի մասնակցել ընտրական վեճով որևէ որոշման կայացմանը:
Մանիպուլյացիա N2: Սահմանադրական դատարանն ունի հանրային վստահության ամենացածր մակարդակը, և նրա կողմից կայացված որոշումները չեն կարող լինել վստահելի:
Իրականում: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած (International Republican Institute, IRI), Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը՝ 40 %: Դատախազությունը վայելում է 38 %, իսկ մյուս դատարանները՝ 36 % վստահություն:
Մանիպուլյացիա N3: Սահմանադրական դատարանի վերջերս կայացված որոշումները իրենց թիրախում ունեն ԲԴԽ լիազորությունների կրճատում և բարեփոխումների հնարավորինս չեզոքացում:
Իրականում: Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից 2019 թ. նոյեմբերի 15-ին կայացված ՍԴՈ 1488 որոշմանը, որը հետապնդում է բացառապես դատավորի անկախությ...
Կարդալ ամբողջովին