Դեպի վեր

Ծառուկյանը կանչվել է հարցաքննության. լակմուսի թուղթ

1in.am06/12/2019, 2:00

Ծառուկյանը կանչվել է հարցաքննության. լակմուսի թուղթ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Աբովյանի քաղաքապետի ընտրության գործընթացում տեղի ունեցած հրկիզման գործով հարցաքննության՝ որպես վկա: Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից քաղաքապետի թեկնածուի ենթաշտաբներից մեկի պետի մեքենան և տունը հրկիզելու գործի մասին է: Իհարկե, քննությունը պետք է պարզի, թե արդյոք դա անմիջապես կապ ունի՞ ընտրական գործընթացի հետ, որում, ինչպես հայտնի է, ինտրիգը ՔՊ թեկնածուի և Գագիկ Ծառուկյանի փաստացի աջակցությունը վայելող գործող քաղաքապետի պայքարն էր:

Այն հանգուցալուծվեց հօգուտ Ծառուկյանի թեկնածուի, իսկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ նաև դրա համար է հեղափոխություն եղել, որ ընտրություններում միշտ իշխող ուժի թեկնածու չհաղթի:

Գագիկ Ծառուկյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հրկիզման փորձը սադրանք էր: Ինչ խոսք, սա ամենատարածված բնութագրերից է այդպիսի դեպքերում: Մյուս կողմից՝ նաև կա տրամաբանական հարցադրում՝ ինչո՞ւ պետք է Ծառուկյանը կամ նրա թիմը գնար մրցակցի ենթաշտաբի պետի մեքենա և տուն այրելու, եթե կա մի շատ ուշագրավ հանգամանք՝ այրվել է փաստացի իշխող ուժի ներկայացուցչի տուն ու մեքենա, այն ուժի, որի ձեռքին են իրավապահ բոլոր լծակները, որպեսզի բացահայտվի հանցագործությունը: Հազիվ թե հնարավոր է մեքենայի և տան հրկիզման փորձը գնահատել դարի հանցագործություն, որն անհնար է բացահայտել: Իհարկե, միարժեք ասել, որ «ուչաստկովիի մակարդակի» գործ է, որևէ մեկը չի կարող, բայց ենթադրվում է, որ այդուհանդերձ այդպիսի հանցագործությունները իսկապես «ուչաստկովիի» մակարդակի են, և եթե իրավապահները չեն կարողանալու բացահայտել դրանք, ապա դա շատ վատ ազդակ է հանրությանն ու լավ ազդակ մարդկանց, որոնք ցանկանում են հին բարքերը վերադարձնել ընտրական և ընդհանրապես հասարակական-քաղաքական գործընթաց:

Գործնականում Աբովյանի քաղաքապետի ընտրությունը հանրային-քաղաքական գործը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր